Արդշինբանկը ներդրումներ է կատարում կանաչ էներգիայի ոլորտում
Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն և էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել արևային էներգիայով աշխատող տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվում է «Բարի Արև» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ:
Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը նշել է, որ կատարվել է մոտ 9,350,000 ԱՄՆ դոլարի ներդրում: «Բանկը ֆինանսավորել է անհրաժեշտ գումարի 85%-ը, և տրամադրել լրացուցիչ 25,000,000 ՀՀ դրամ՝ ապահովագրության համար: Վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորումը բանկի առաջնահերթություններում է: Միայն արևային էներգիայի արտադրության ոլորտում բանկն արդեն վերջին մեկ ֆինանսավորել է թվով 11 նախագիծ՝ 3,5 մլն դոլարի շրջանակներում:
Բանկը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Հայաստանի Հանրապետությունը իր յուրահատուկ աշխարհագրական և կլիմայական պայմաններով մեծ ներուժ ունի և մեր էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման գործում նման ծրագրերը չափազանց կարևոր են»,- իր խոսքում նշեց Արթուր Գյուլազյանը»:
«Այսօր «Բարի Արև»-ը ներդնում է նոր ինովացիոն կարողություններ, որոնք, անկասկած, ընդլայնում են ձեռնարկությունների և գյուղատնտեսության ներուժը վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հարցում, զգալիորեն նվազեցնում են ծախսերը, ինչպես նաև նոր հնարավորություններ են ընձեռում ավելի արդյունավետ, էներգախնայող և անխափան աշխատանքի համար», նշում է «Բարի Արեւ» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Բարի Արեւ» ընկերությունը հայկական շուկայում գործում է շուրջ 3 տարի։ Մինչ օրս Բարի Արևը շահագործման է հանձնել արդյունաբերական մասշտաբի 3 արևային կայան՝ յուրաքանչյուրը շուրջ 6000 կվտ հզորությամբ: Արագածոտնում Բարի Արև 1 և Բարի Արև 2 կայանների կառուցումը ֆինանսավորվել են Արդշինբանկի կողմից։
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց