Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Ագրարային համալսարանում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Արատոս գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը:

Փաստաթղթի կնքման արարողությունը, որը տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը և «Արատոս գրուպի»՝ ԵՄ հետ համատեղ ծրագրերի կառավարման պատասխանատու Մանոլիս Խրիսոստալիսը:

Շնորհավորելով ներկաներին հուշագրի կնքման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երկու երկրների միջև տարիներ շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ պետք է ավելի սերտացնել այդ համագործակցությունը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հերթական նախաձեռնությունը կարևոր է Կառավարության կրթական քաղաքականության իրականացման տեսանկյունից:

«Համալսարանը մեծ աշխատանքներ է իրականացնում այնպիսի նոր որակավորումներ և մասնագիտություններ ներդնելու ուղղությամբ, որոնք լավագույնս կնպաստեն աշխատաշուկայի պահանջների բավարարմանն ու Կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում նմանօրինակ համագործակցություն կլինի նաև ՀՀ մյուս բուհերի հետ:

«Արատոս գրուպի» նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսն իր հերթին նշել է, որ ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրից բացի՝ գործակցությունը նաև կնպաստի համալսարանի կարողությունների զարգացմանը: Նա շեշտադրել է Հունաստանի հայկական համայնքի կարևոր դերը՝ Հայաստանի հետ համագործակցության և ՀՀ բուհերի՝ եվրոպական կրթագիտական միջավայրում ինտեգրելու գործում:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ «Արատոս գրուպի» գործընկերների մասնագիտական ներուժն ու միջազգային պատկառելի փորձը մեծապես օգտակար կլինեն բուհի համար, որն ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին է: Նա վստահություն է հայտնել, որ ընկերության հետ գործակցությունը բուհին ավելի մրցունակ կդարձնի ազգային և եվրոպական կրթական միջավայրում:

«Արատոս գրուպ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որտեղ ծանոթացել են Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի և նորարարական ուսումնական ջերմատան աշխատանքներին: