Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը հնարավոր է բարձրանա 4,7 դրամով. ՀԾԿՀ ներկայացուցիչ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգի սակագների թեմայով աշխատանքային քննարկում է տեղի ունենում սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների եւ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սակագների վերանայման գործընթացը իրականացվում է ամեն տարի. «Այս տարի սեպտեմբերին սկսվել է սակագների վերանայման գործընթացը: Այս տարի բոլոր գործոնների ազդեցությունների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանենք նույն կամարդակում, ապա հակամարգում կունենայինք շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք: Հետեւաբար պետք է ստիպված սակագների բարձրացման գնանք: Միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում: Բոլոր սպառողների համար այսօր գործող սակագինը շուրջ 41 դրամ է, եւ սա 4,7 դրամով պետք է ավելանա»,-ասաց նա:Ուլիխանյանն ասաց, որ այս հարցը քննարկվելու է ՀԾԿ հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում, եթե որոշվի, որ սակագինը բարձրացվում է, մեկ ամիս հետո մտնում է ուժի մեջ, այսինքն փետրվարի 1-ից:
Նա հավելեց, որ սոցիալապես անապահով խավի համար սակագինը չի բարձարանալու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց