Եվրոպայում գազի գինն իջել է 1100 դոլարից՝ հազար խորանարդ մետրի համար
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի համար 1 100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 064 դոլար:
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը կազմում է 18 տոկոս: Եվրոպայում գազի սակարանային գինը դեկտեմբերի 21-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարի նշագիծն սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի ստորգետնյա պահեստաաններում գազի անոմալ ցածր պաշարների ֆոնին: Սակայն TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն Է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը 2021 թվականին կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց