Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ Իրանի տարածքով
Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ Իրանի տարածքով եռակողմ համաձայնագրի շրջանակում՝ կապույտ վառելիքի մատակարարումների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովը։
«Այս համաձայնագրի հիման վրա արդեն սկսվել են գազի մատակարարումները իրանա-ադրբեջանական սահմանով»,-ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ։
«Մի ուղղությունը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն է, որտեղից արդեն գազ է ստացվում»,-ասել է Ահմեդովը։ Մեկ այլ ուղղություն է, նրա խոսքով, Աստարան՝ Իրանի հետ սահմանին։
Նա մանրամասնել է, որ երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական 4 մլն խմ-ից մի փոքր ավելի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց