2022 թվականից ալկոհոլը կտրուկ թանկանալու է
022 թվականի հունվարի 1-ից կտրուկ բարձրանալու են ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչն էլ ավելի կթանկացանի ալկոհոլային արտադրանքը։
2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսները աչքի են ընկել աննախադեպ բարձր՝ 7,1 տոկոս գնաճով։ Գնաճ արձանագրվեց ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում(շաքարավազ, ձեթ, ալյուր և այլն), այլև ալկոհոլի շուկայում։ 2021 թվականի 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,2 տոկոսով։
Գործող իշխանությունների մշակած և ընդունած հարկային քաղաքականության արդյունքում շարունակաբար թանկանում են ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը։ Այս քաղաքականության հեղինակները պնդում էին, որ պետական բյուջեն միայն կշահի և ակցիզային հարկից մուտքերը կավելանան։ Սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Եթե 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ակցիզային հարկիցպետական բյուջե էր հավաքագրվել 110,6 մլրդ դրամ, ապա այս տարվա 11 ամիսների ընթացքում մուտքերը կազմում են 98,7 մլրդ դրամ, այսինքն՝ ակցիզային հարկից մուտքերը նվազել են 11,9 մլրդ դրամով կամ 10,7 տոկոսով։ Կամ կտրուկ նվազել է ալկոհոլային խմիչքների սպառումը կամ ստվերն է ավելացել։
Այս ամենից ոչ մի հետևություն չանելով՝ հաջորդ տարի դարձյալ նախատեսվում է բարձացնել ակցիզային հարկի դրույքաչափերը։ Մասնավորապես՝ օղու մեկ լիտրի ակցիզային հարկը 2030 դրամից կդառնա 2640 դրամ՝ ավելանալով 610 դրամով կամ շուրջ 30 տոկոսով: Եթե հաշվի առնենք նաև 20 տոկոս ավելացված արժեքի հարկը, ապա 1 լիտր օղին կթանկանա ավելի քան 730 դրամով։
Միաժամանակ, 3 տոկոսով ավելանալուեն խաղողի գինիների, գարեջրի, մրգային օղիների դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց