Օմիկրոն շտամով վարակված քաղաքացիները Հայաստան են եկել ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից
Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու "բերովի" դեպք է գրանցվել։ Վարակված քաղաքացիները միջին տարիքի մարդիկ են, Հայաստանի քաղաքացիներ, որոնք Հայաստան են եկել ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Պացիենտները թեթեւ են տանում հիվանդությունը, թոքաբորբ չունեն եւ տնային պայմաններում են բուժվում։ Մասնագետի խոսքով, չի կարելի բացառել, որ վիրուսը այս պացիենտներից կարող է տարածվել, քանի որ "Հայաստանը չի կարող առանձնացվել այլ երկրներից, այդ թվում Եվրոմիության զարգացող եւ զարգացած երկրներից; բնականաբար եթե այնտեղ տարածվել է, կարող է տարածվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում"։
Օմիկրոնը, Ռոմելլա Աբովյանի խոսքով, ավելի արագ է տարածվում, քան վիրուսի նախորդ շտամները (դելտա շտամով մեկ պացիենտը միջինում 7 հոգու է վարակում, իսկ օմիկրոն շտամով պացիենտը՝ 5 անգամ ավելի), սակայն վարակը ավելի թեթեւ է ընթանում՝ հիմնականում ախտահարելով վերին շնչուղիները; հիվանդությունը ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով եւ շատ ավելի հազվադեպ է թոքաբորբ առաջացնում։
Սակայն այս շտամը, մասնագետի խոսքով, ավելի վտանգավոր է երեխաների համար։ Եթե նախորդ շտամների պարագայում երեխաները կարող էին անախտանիշ տանել վարակը, ապա օմիկրոնի պարագայում ախտանշաններով վարակը շատ ավելի հաճախ է ի հայտ գալիս։
Ինչ վերաբերվում է պատվաստումներին, ըստ մասնագետների, կորոնավիրուսի նոր շտամից վարակվելուց ամենալավ պաշտպանությունն է ապահովում բուստերային պատվաստանյութը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»