Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
Fastex-ն «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը տրամադրել է 20 մլն դրամ։ Նախաձեռնության շրջանակում հունվարի 13-ին տեղի է ունեցել Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը: Ընդհանուր առմամբ այս համագործակցությամբ բացվել է մեկ և վերազինվել 32 աշխատանոց, որոնցից 16-ը՝ Տավուշի, իսկ 17-ը՝ Շիրակի մարզում։
Բացման միջոցառմանը ներկա են եղել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը, «Ֆասթեքս» ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Ծրագրի շրջանակում աշխատանոցներին տրամադրվել են համակարգիչներ, իրականացվել են եռաչափ տպիչների և շաղափային հաստոցների վերազինման աշխատանքներ, համալրվել է ռոբոտաշինության հավաքածուն։
«Նման աշխատարաններ, ինչպիսին «Արմաթն» է, շատ մեծ դեր ու կարևորություն ունեն սերունդների կրթության ու հետագայում՝ երկրի զարգացման գործում։ Կրթությունն ու գիտությունը մեր երկրի զարգացման ամենամեծ գրավականն է:
Ֆասթեքը մեծ կարևորություն է տալիս ՏՏ ոլորտի առաջխաղացմանը: Մեր կարևոր նպատակներից մեկը Հայաստանում տեխնիկական կրթության բազան ուժեղացնելն է», - իր խոսքում նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը։
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է տեխնոլոգիական ու ինժեներական կրթության կարևորությունը և նմանատիպ նախագծերի իրականացումը՝ արագ զարգացող իրականության մեջ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Դիլիջանի և Տավուշի մարզում գործող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների աշխատանքները՝ անօդաչու թռչող սարքեր, մրցույթներում հաղթած ռոբոտներ և այլ նախագծեր։
Արմաթ ծրագիրն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը՝ սկսած 2011-ից։ Արմաթը, հասանելի լինելով ամեն 2-րդ դպրոցում, երեխաներին հնարավորություն է տալիս օգտվելու տեխնոլոգիական ու ճարտարագիտական կրթության առավելություններից։ Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ դպրոցականներին ստանալ ճարտարագիտական կրթություն, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ձևակերպել և լուծումներ գտնել իրենց և համայնքի խնդիրների համար։ «Արմաթն» ունի շուրջ 650 աշխատանոց Հայաստանում և 7 այլ երկրներում՝ Վրաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ֊ում, Էսվաթինիում, Բանգլադեշում, Ֆրանսիայում և Քուվեյթում։
Վերազինման աշխատանքները սաներին հնարավորություն կտան կրկին օգտվել աշխատանոցի հնարավորություններից և առավել արդյունավետ պատրաստվել ընթացիկ մրցույթներին՝ ներկայացնելով իրենց նախագծերը։
Fastex-ը, հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության իր առաքելությանը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայատանում կրթության զարգացմանը և նորարարական գաղափարների առաջխաղացմանը։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»