Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

ԵՄ. Վերջին 7 տարիներն «ամենատաքն են եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում»

Վերջին 7 տարիներն «ակնհայտ առավելությամբ» «ամենաշոգն են եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում», հայտնել է Եվրամիության կլիմայի մոնիթորինգի ծառայությունը, հայտնում է AFP-ն։

Աշխարհի բոլոր երկրները վերջին տարիներին տուժել են գլոբալ տաքացման հետ կապված անխնա եղանակային աղետներից, այդ թվում՝ ռեկորդային անտառային հրդեհները Ավստրալիայում եւ Սիբիրում, շոգը Հյուսիսային Ամերիկայում, որ 1000 տարին մեկ է լինում, եւ արտակարգ անձրեւները, որոնք զանգվածային ջրհեղեղներ են առաջացրել Ասիայում, Աֆրիկայում եւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։

Կլիմայի փոփոխության Copernicus ծառայությունը (C3S) իր վերջին տարեկան գնահատման մեջ հաստատել է, որ 2021 թվականը միացել է 2015 թվականից ի վեր շարունակական տաք շղթային:

Պարզվել է, որ անցյալ տարին աշխարհում հինգերորդ ամենատաքն է եղել՝ մի փոքր ավելի տաք, քան 2015 եւ 2018 թվականները:

C3S-ի համաձայն՝ միջին տարեկան ջերմաստիճանը 1,1-1,2 աստիճան Ցելսիուսով գերազանցել է նախաարդյունաբերական մակարդակը, որը չափվել էր 1850-1900 թվականներին: Եւ սա, չնայած «Լա Նինյա» բնական եղանակային երեւույթի սառեցման ազդեցությանը:

Ընդհանուր առմամբ, մոնիթորինգի ծառայությունը պարզել է, որ վերջին յոթ տարիները «ակնհայտ տարբերությամբ ամենատաքն են եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում»:

«2021 թվականը ծայրահեղ ջերմաստիճանի եւս մեկ տարի էր՝ Եվրոպայում ամենաշոգ ամառով, Միջերկրական ծովում ջերմային ալիքներով, էլ չասած Հյուսիսային Ամերիկայում աննախադեպ բարձր ջերմաստիճանների մասին»,- ասել է C3S-ի տնօրեն Կառլո Բուոնտեմպոն: «Այս իրադարձությունները մեր ապրելակերպը փոխելու, կայուն հասարակությունների ուղղությամբ վճռական եւ արդյունավետ քայլեր ձեռնարկելու եւ ածխածնի զուտ արտանետումները նվազեցնելու անհրաժեշտության մասին վառ հիշեցում են»:

C3S-ը նաեւ հետեւել է մթնոլորտում ածխաթթու գազի եւ մեթանի կոնցենտրացիաներին, որոնք տաքացնում են մոլորակը, եւ պարզել է, որ երկուսն էլ աճել են առանց դանդաղման նշանների:

Մեթանը, մասնավորապես, «շատ էականորեն» աճել է մինչեւ տարեկան ռեկորդային՝ մոտ 1876 մասի՝ մեկ միլիարդի համար (ppb)։

2020 եւ 2021 թվականների աճի տեմպերը տարեկան կազմել են համապատասխանաբար 14,6 ppb եւ 16,3 ppb: Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ 17 տարիների ընթացքում նկատված միջին տարեկան աճի տեմպը։

Տեխնածին եւ բնական աղբյուրների բազմության պատճառով դժվար է եղել որոշել, թե ինչու է վերջին տարիներին այդքան ուժեղ աճ գրանցվել, ասել է C3S-ը:

Մեթանը (CH4) CO2-ից հետո ամենապատասխանատու գազն է գլոբալ տաքացման համար: Չնայած այն ավելի կարճատեւ է մթնոլորտում, այն շատ անգամ ավելի արդյունավետ է, քան CO2-ը:

Բնական աղբյուրները ներառում են ջրաճահճային տարածքներ, իսկ մարդածին աղբյուրները ներառում են բնական գազի եւ նավթի արդյունահանումից, ածխի արդյունահանումից եւ աղբավայրերից, ինչպես նաեւ բրնձի դաշտերից, անասնաբուծությունից եւ գոմաղբի կառավարումից արտահոսքը:

Copernicus ծառայության տնօրեն Վինսենթ-Անրի Պեշը, որը հետեւում է ջերմոցային գազերի արտանետումների աճին, ասել է, որ դիտարկումները չափազանց կարեւոր են «կլիմայական աղետը» կանխելու համար: