ՊԵԿ նախագահն այցելել է Արևմտյան մաքսատուն, ծանոթացել «Կարգո» բեռնային համալիրի վերանորոգման աշխատանքներին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին:
ՊԵԿ նախագահն այցելել է նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության տարածքներ: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին, ապրանքների բացթողնման գործընթացի կազմակերպմանը:
Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավման նպատակով տրվել է վերանորոգման աշխատանքների մեկնարկը, և դրա ավարտից հետո լինելու է ամբողջությամբ նոր՝ բարձր որակի սպասարկում։
Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, քաղաքացիների անունով տեղափոխվող առաքանիների համար մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց