Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 18-ին տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի շնորհանդեսը: Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։ Վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում։
«Ծրագրի շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ, այն ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլևս չի գործում GSP+ ռեժիմը»,- նշել է Գևորգյանը:
Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանի խոսքով՝ տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95 տոկոսի։
«Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, և վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային և միջազգային շուկաներում»,- նշում է Պատվականյանը:
Տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը շեշտեց, որ հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առևտրի խթանմանը և արտահանման ընդլայնմանը։ Բացի այդ, ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա և կաջակցի նաև կանանց ձեռներեցության աճին:
«Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության և կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական և տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաև կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը և կմշակվի հստակ առաջարկություններով և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա»,- ասաց փորձագետը։
Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց