Իրանը դադարեցրել է Թուրքիա գազի մատակարարումները․ ՋԷԿ-երին կարգադրվել է կրճատել վառելիքի սպառումը
Իրանը մինչև 10 օրով դադարեցրել է բնական գազի մատակարարումը Թուրքիա՝ «տեխնիկական անսարքության» պատճառով, ինչի հետևանքով թուրքական իշխանությունները կարգադրել են տեղական ջերմաէլեկտրակայաններին՝ 40 տոկոսով կրճատել վառելիքի սպառումը։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գազի ոլորտում երկրի ներկայացուցիչներին։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ թուրքական բնական գազի մատակարարներին խնդրել են մինչև 60 տոկոսով կրճատել մատակարարումները խոշոր սպառողների համար՝ բացառությամբ ջեռուցման համար օգտագործվողների, ինչպես նաև հավելել, որ դպրոցներին ու հիվանդանոցներին գազ կմատակարարեն սովորական ռեժիմով։
Իրանը Թուրքիային ծանուցել է գազի մատակարարումը 10 օրով դադարեցնելու մասին, սակայն երկնագույն վառելիքի մատակարարումներն ավելի վաղ վերսկսելու շուրջ բանակցությունները շարունակվում են, ասել են աղբյուրները: Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից գազի ներկրումից։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ միայն Իրանը 2021 թվականի առաջին տասը ամիսներին ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը։
Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են համաշխարհային գների աճի և անցյալ տարի դոլարի նկատմամբ ազգային արժույթի 44 տոկոս արժեզրկման պատճառով։ Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին պայթյուն էր տեղի ունեցել Իրաքից դեպի Թուրքիա գնացող Քիրքուք-Ջեյհան նավթամուղի վրա, որից հետո դադարեցվել էր նավթի մատակարարումը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց