Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը կտևի 10-12 տարի. մասնագետները կվերապատրաստվեն ՌԴ-ում
Նոր ատոմակայանի մասնագետները, որը «Ռոսատոմ»-ը նախատեսում է կառուցել Հայաստանում, կվերապատրաստվեն Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ է վերապատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը։
Գործող Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսը երկարացվել է մինչև 2026 թվականը, որից հետո, ըստ Մարտիրոսյանի, կլինի երկրորդ երկարաձգում ևս 10 տարով։ Նա նշել է, որ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի։
«Եվ այդ ժամանակ հարց կծագի նոր ատոմակայանի կադրերի դարբնոցի հետ կապված, դրանք ռուսական բուհեր են... Որովհետև մեր (գործող) կայանում մասնագետները վերապատրաստվել և վերպատրաստվում են և բարձրացնում են իրենց որակավորումը ռուսական բուհերում»,- ասել է Մարտիրոսյանը։
Նա նաև ասել է, որ Հայաստանը դիտարկում է «Ռոսատոմ»-ի կողմից հանրապետությունում ռուսական նախագծով ցածր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը։
«Դիտարկվել է փոքր կայանների հարցը... «ԳեոՊրոՄայնինգ-Արմենիա» համալիրի համար Զանգեզուրում նման կայան կառուցելու հնարավորություն կա»,- ասել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների շինարարության ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրվել է հինգշաբթի՝ «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:
Հուշագրում ընդգծվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել՝ համագործակցելու ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորության մշակման գործում: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ատոմակայանի տարածքում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց