Կանադան 96,2 մլն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային
Կանադայի իշխանությունները 120 մլն կանադական դոլարի ($96,2 մլն) չափով վարկ են առաջարկել Ուկրաինային՝ տնտեսական կայունության և բարեփոխումների անցկացման աջակցման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հյուսիսամերիկյան երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի և միջազգային զարգացման հարցերով նախարար Հարջիթ Սաջանի հայտարարության մեջ:
Բացի այդ, Օտտավան 6 մլն կանադական դոլար ($4,8 մլն) կտրամադրի Կիևին՝ որպես տեխնիկական օգնություն վարկի տեխնիկական աջակցման համար:
Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունների տվյալ որոշումը ցույց է տալիս Օտտավայի ձգտումը՝ աջակցելու Կիևին՝ «ՌԴ-ի ագրեսիվ ջանքերի ֆոնին»:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ կանադական իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցելու տարբեր հնարավորություններ: Նրա խոսքով՝ որոշում կայացնելիս ուշադրություն է դարձվում բազմաթիվ գործոնների:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց