Երբվանից են ուժի մեջ մտնելու նոր սահմանափակումները
Առողջապահության նախարարի հրամանով՝ երեկվանից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն եռօրյա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։ Ըստ մասնագետների, այս նոր խստացումները կօգնեն խուսափել քովիդի նոր ալիքներից:
«Արդեն սովոր ենք հարվածներին, սա էլ մեծ հարված է լինելու: Եթե մարդը պատվաստված չէ, չեմ կարծում, որ սննդի ոլորտ հաճախելուց կոդ պահանջենք, ինքը ռեստորան գալու համար գնալու է ՝ պատվաստվի, ինքը տեստ կհանձնի, ինչը շարունակական չի լինելու: Կօգտվի առաքումներից, ռեստորան չի հաճախի, իսկ եթե այս ամենը հանգեցնի լոքդաունի, չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա»,-Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում ասում է «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանը՝ ընդգծելով, որ վերահսկելը նույնպես դժվարին հարց է լինելու: «Ստուգումների համար հաստիք չենք կարող ավելացնել, մեր աշխատակիցներով պիտի կազմակերպենք, որովհետև ևս մեկ հաստիք ավելացնելն անհնար է արդեն այդ պայմաններում: Մեր աշխատակիցն այցելուին հարցնում է՝ QR կոդ ունես, ինքն ասում է՝ ոչ, ինչու համար պիտի ունենամ: Այ, դրա պատասխանն այցելուին մեր աշխատակիցը չպետք է տա, այլ մասնագետներ, մարդիկ, որոնք պատրաստված են ոլորտում․․․»:
«Մեղր և բույս» թեյարան-ռեստորանի հիմնադիր տնօրեն Արտուշ Եղիազարյանն էլ առաջարկում է կառավարությանը համագործակցել տնտեսվարողների հետ: «Մենք պատրաստ ենք ամենաբարձր մակարդակով համագործակցել: Բայց այդ մարդկանց ով պիտի ստուգի: Թող կառավարությունը մարդ բերի, կանգնեցնեն, ստուգեն: Մենք Գյումրիում՝ աղքատ քաղաքում ենք ապրում, ինչքան էլ զբոսաշրջությունը բարձր լինի, բնակչության 30 տկոսն աղքատ է:2021թ-ին անգամ, որ պիկ եղավ, կորոնավիրուսի մեծ թվեր ունեինք՝ օրական 2000-3000 դեպք , բոլոը դիմակներով էին մտնում սննդի վայր, հետո հանում էին ու առանց դիմակների քեֆ էին անում: Պետք է ոչ թե կեղծ, այլ արդյունավետ միջոցառումներ կիրառվեն: Կառավարությունից ամենամեծ ակնկալիքն այն է, որ համագործակցեն մեզ հետ: Այո, պատժելիության մեխանիզմը լավ բան է, բայց կանխարգելել է պետք: Թող գան, գործարարների հետ նստեն, զրուցեն, օրինակ 2021թ-ին սննդի անվտանգության տեսչությունը բավական աշխատեց: Ես օրինակ, հիմա չեմ տեսնում պրակտիկորեն ինչպես կարելի է կառավարել շաբաթ-կիրակի զբոսաշրջիկների հոսքը․․․»,- նշում է թեյարան-ռեստորանի տնօրենը:




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ...
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն