Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը
Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։ Այս բաժնետոմսերը շուտով կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուր անձի կամ ընկերության հնարավորություն ընձեռելով գնել և վաճառել բանկի բաժնետոմսերը։
«Բաժնետոմսերի թողարկման գործընթացը դեռ չենք ավարտել: Իհարկե, թողարկել և տեղաբաշխել ենք, բայց մեզ դեռևս սպասվում է եզրափակիչ միջոցառումը՝ բաժնետոմսերի ցուցակումը: Ցուցակման պրոցեսը նոր գործընթաց է, նոր կուլտուրա է հանրապետությունում: Երբ բորսայում կմեկնարկի գործընթացը, բոլոր այն գործընկերները, ովքեր հետաքրքրված կլինեն գնել կամ վաճառել բանկի արժեթղթերը, հնարավորություն կունենան անել դա: Կարճ ժամանակում հնարավորություն կտանք մեր բոլոր բաժնետերերին ու պոտենցիալ բաժնետերերին գործարքները կատարել նաև առցանց՝ կենդանի ժամանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
2021 թվականին բանկը աճ է գրանցել ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշներով.
- Բանկի կապիտալն աճել է 26.3%-ով՝ հասնելով շուրջ 89 միլիարդ դրամի,
- Բանկի ակտիվները կազմել են 548 միլիարդ դրամ՝ աճելով շուրջ 10.6%-ով,
- Բանկի կողմից շուրջ 370 միլիարդ դրամ ծավալի վարկ տեղաբաշխվել է տնտեսության իրական հատվածում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14,2%-ով,
- Բանկում ներդրված ավանդների ծավալն աճել է 9.0%-ով՝ հասնելով շուրջ 300 միլիարդ դրամի,
- Կապիտալի շահութաբերության ցուցանիշը 13.5% է,
- Մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 16,189 դրամ է, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 1848 դրամ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»