Unity տարիֆ + սուպեր Wi-Fi 6. Ucom-ն առաջարկում է արագ ինտերնետ տան ամեն անկյունում
Արդեն մի քանի շաբաթ է՝ Յուքոմ ընկերությունը ներկայացրել է իր նոր Unity տարիֆները, որոնցում միավորված են ֆիքսված ու շարժական կապի ծառայությունները։ Առաջին անգամ Ucom ֆիքսված ցանցի հասանելիությամբ ՀՀ ողջ տարածքում Ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նաև նոր սերնդի Wi-Fi 6 սարքից։
Ի տարբերություն շուկայում լայն տարածված Wi-Fi 4 սարքերի, Wi-Fi 6-ն ապահովում է տվյալների փոխանցման 4 անգամ ավելի մեծ թողունակություն ու 16 անգամ ավելի բարձր արագություն, ինչի շնորհիվ Ucom բաժանորդները կարող են վայելել մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետը նաև Wi-Fi-ով։
«Բաժանորդագրվելով մեր Unity տարիֆներից յուրաքանչյուրին՝ Դուք կստանաք ոչ միայն գերժամանակակից Wi-Fi 6 սարքն անվճար, այլև կվայլեք Հայաստանում ամենաարագ ֆիքսված ինտերնետը Ձեր տան յուրաքանչյուր անկյունում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Wi-Fi 6-ի միջոցով լուծվել է բազմաբնակարան շենքերում հաճախ հանդիպող Wi-Fi աղմուկների խնդիրը (Wi-Fi conflicts)։ Իսկ բազմանդամ ընտանիքներում , որտեղ յուրաքանչյուր անդամ ունի մեկական գաջեթ կամ խաղային համակարգչով իրականացնում է խաղերի ուղիղ հեռարձակում, OFDMA (Orthogonal Frequency Division Multiple Access – խմբ.) տեխնոլոգիայի շնորհիվ կավելանա Wi-Fi-ին միացված յուրաքանչյուր սարքի թողունակությունը։ OFDMA տեխնոլոգիայի միջոցով ընդհանուր ալիքը բաժանվում է բազմաթիվ փոքր ենթաալիքային բջիջների, ինչը նշանակում է, որ Wi-Fi 6-ի վրա հիմնված երթուղիչները և գաջեթները կարող են զուգահեռաբար մշակել ստացված տվյալները: Համեմատության համար նշենք, որ Wi-Fi 4-ն աշխատում է OFDM տեխնոլոգիայով, որը տարածում է միայն մեկ ալիք, ինչը հասանելի է միայն այն օգտատերին, ում գաջեթն այդ պահին ավելի արագ է ընդունում տեղեկատվությունը:
Wi-Fi 6-ն ունի նոր՝ թիրախային արթնության ժամանակ (Target Wake Time) կոչվող հնարավորություն, ինչը թույլ է տալիս վերլուծել իրեն միացված յուրաքանչյուր սարք ու անհրաժեշտության դեպքում միացնել քնի ռեժիմը (Sleeping mode)։ Արդյունքում էներգիայի սպառումը մինչև 7 անգամ նվազում է:
Հավելենք, որ Unity տարիֆում ընդգրկված բոլոր ծառայությունների համար վճարումը կատարվում է մեկ միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Unity տարիֆի հիմնական հեռախոսահամարը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»