ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է գազատարի կառուցման հնարավորությունը՝ նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից. la Vanguardia
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Midcat գազատարի կառուցման հնարավորությունը, որը կկապի իսպանական Կատալոնիան Ֆրանսիայի հետ և կնվազեցնի Կենտրոնական Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։Այս մասին հայտնում է la Vanguardia թերթը՝ փետրվարի 6-ին, հղում անելով Իսպանիայի կառավարության աղբյուրներին։
Թերթի փոխանցմամբ՝ Midcat-ի ստեղծման նախաձեռնությունը երեք տարի առաջ արգելափակվել էր իսպանական և ֆրանսիական կարգավորիչների կողմից, քանի որ նրանք համարում էին, որ այն ժամանակ դրա կառուցումը շահութաբեր չի լինի վերականգնվող էներգիայի աղբյուրների արագ զարգացման պատճառով։
Թերթը գրում է, որ ներկայում ՆԱՏՕ-ի աշխատանքային սեղանների վրա է Ֆրանսիայի հետ նոր միջսահմանային կապի վերսկսման հնարավորության հարցը՝ գազ հասցնելու համար Եվրոպայի սիրտը։
«Գերմանիան շատ շահագրգռված է նախագծով»,- հավաստիացրել է թերթը՝ վկայակոչելով նույն աղբյուրները՝ հավելելով, որ Գերմանիայի մեծ կախվածությունը ռուսական գազից «այժմ թվում է Եվրամիության գլխավոր աշխարհառազմավարական թույլ կողմերից մեկը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց