Եվրոպա գազի մատակարարման հարցում Ռուսաստանն անփոխարինելի է․ Իտալիայի արտգործնախարար
«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը «օբյեկտիվորեն թուլացնում է» Կիևի դիրքերը Ռուսաստանից գազի մատակարարումների շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոնի հայտարարությունում։
Վերջինս տեղեկատվական ուղերձով հանդես է եկել Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակի սրմանը։
«Այս լարվածությունն արտացոլված է նաև էներգետիկ դինամիկայի վրա, որը կարևոր կենտրոն ունի Ուկրաինայում: ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց գազի 40%-ը ներկրում են Ռուսաստանից, բայց Մոսկվան նույնպես մեծապես կախված է էներգակիրների արտահանման եկամուտներից, և Եվրոպան նրա լավագույն շուկան է։ «Հյուսիսային հոսք 2»-ը Գերմանիային առաջարկում է այլընտրանքային երթուղի, բայց դեռ կապված է ռուսական մատակարարումների հետ: Գազատարը, որի թույլտվության ընթացակարգերը կասեցվել են, օբյեկտիվորեն թուլացնում է Կիևի դիրքերը ռուսական գազի մատակարարման և տարանցման համաձայնագրի տեսանկյունից»,- ասել է Դի Մայոն։
«Մոսկվան «Հյուսիսային հոսք 2»-ով կարող է պահպանել մատակարարումները Եվրոպա՝ միաժամանակ կրճատելով գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Սակայն դրա տարանցումը զգալի եկամուտ է ապահովում Ուկրաինայի տնտեսությանը։ Այստեղից էլ առաջանում է նրա մտավախությունները։ Նույն մտավախություններն ունեն նաև Միացյալ Նահանգները և Բալթյան, Արևելյան Եվրոպայի գործընկերները: Այսպիսով, Մոսկվան անփոխարինելի է մնում ամբողջ Եվրոպայում մատակարարումների հոսքերի ապահովման հարցում»,- ասել է նախարարը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց