Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Միջազգային

Երազանքս էր անձնական բրենդ ունենալը. Ալբերտ Ներսիսյանը՝ հայկական արտադրության «Խալուլի» գինու հեղինակ

«Արարում են Հայաստանում» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ն այս անգամ զրուցել է հայկական արտադրության «Խալուլի» գինիների հիմնադիր Ալբերտ Ներսիսյանի հետ։

15 տարի գտնվելով գինեգործության ոլորտում՝ Ներսիսյանի գլխավոր նպատակը սեփական գինու արտադրություն ունենալն էր. ասում է՝ գինեգործը պետք է անպայման գտնի իր ձեռագիրը․ «15 տարի է՝ գինու ոլորտում եմ, որից 12 տարին Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր մասնագետն եմ։ Իմ երազանքն էր անձնական բրենդը՝ գինին ունենալը, և 2021 թվականին հասա երազանքիս»:

 Գինեգործը պատրաստ է եղել հայկական շուկային ներկայացնել իր գինիները, երբ դրանք արժանի կլինեին ներկայացման, և հուլիսի 15-ին՝ իր ծննդյան օրը, ծնվել է «Խալուլին»։

Գինու անվան ընտրությունը ևս հետաքրքիր պատմություն ունի․ «Խալուլին» կրում է հին  հայկական ավանդական գինեգործության պատմությունը։

«Կարմիր բլուրի պեղումների ժամանակ պատահական սեպագիր արձանագրություններ գտանք, որոնց մեջ խաղողը, դրանից ստացված խմիչքը, հյութը 6000 տարի առաջ արձանագրված էին որպես «Խալուլի»։ Դա ուրարտերենից էր։ Ոգևորվեցի և որոշեցի իմ բիզնեսն էլ այդպես կոչել»։  

 

Ըստ նրա՝ գինին ստեղծելու աշխատանքները երկար են տևել. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիասթափություն է ունեցել, սակայն առաջ գնալ էր պետք։ Գինեգործը ուժ է հավաքել և հասկացել, որ երկիրն այդ վիճակից հանելու ճանապարհներից մեկն էլ պետության մեջ արտադրության զարգացումն է։

«Խալուլի» գինին դեռևս արտադրամաս չունի։ Այն արտադրվում է Պռոշյանի կոնյակի գործարանում։ Երեք տեսակ է և պատրաստվում է Հայաստանի տարբեր վայրերում աճեցված խաղողից։ «Հիմա իմ այգիներն եմ սկսել հիմնել Արմավիրի մարզում։ Նպատակ ունեմ հենց այգիների մեջ ունենալ փոքր արտադրամաս ու գինիների համտեսի սրահ։ Երեք տեսակներից «Խալուլի» սպիտակը պատրաստվում է Ոսկեհատ խաղողից, որն աճեցվում է Եղեգնաձորում, հաջորդը վարդագույնն է՝ Արենիի խաղողից, կարմիր «Խալուլին» պատրաստվում է արենի և խնդողլիի խաղողներից»,- ասում է Ներսիսյանը։

Գինիների մեջ առաջնայինը կարմիրն է, քանի որ հայ ժողովուրդն ավելի շատ կարմիր գինի է նախընտրում, ասում է գինեգործը։ Այդ գինու հումքը՝ խնդողլի խաղողը, աճում է հիմնականում Արցախում: Հիմա փորձ է արվում այն աճեցնել նաև Հայաստանում։

 

«Խալուլի» գինին հիմնականում վաճառվում է գինիների մասնագիտացված խանութներում, ռեստորաններում, իսկ սուպերմարկետներում՝ չկա, ասում է գինեգործը։ Գինիների վաճառք նախատեսվում է նաև Ռուսաստանում․ արդեն պայմանավորվածություններ կան։

 

Դրանք համտեսել են նաև զբոսաշրջիկները, և նրանց դրական կարծիքից ելնելով՝ նախատեսվում է գինիների վաճառքի սրահ ունենալ օդանավակայանում էլ. «Խալուլի գինին վերջերս ներկայացրինք Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի ամենախոշոր ու  հեղինակավոր «ՊրոդԷքսպո 2022» սննդամթերքի և ըմպելիքների միջազգային փառատոնին։ Շատ դրական կարծիքներ լսեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որպեսզի «Խալուլին» վաճառվի նաև Ռուսաստանի գինիների մասնագիտացված խանութներում։ Ընդհանրապես, գինիների առաջին վաճառքից միշտ դրական կարծիքներ ենք լսում։ Վաճառքն էլ էր դա ցույց տալիս․ մարդիկ հավանել էին մեր գինիները»,- հավաստիացնում է Ներսիսյանը։

«Խալուլի» գինիներն ունեն նաև իրենց լոգոտիպտը։ Գինեգործն ասում է՝ լոգոտիպն ասոցացնում է իր հետ․ մի ձեռքում՝ գինու բաժակ, մյուսում՝ խաղողի վազ։ Այդպես ցույց է տրվում, որ գինեգործն իր գինին է պատրաստում։

Ալբերտ Ներսիսյանի խոսքով՝ գինիների արտադրությունն իր համար հոբբի է, այն իրեն մեծ սեր է տալիս։ Հիմա փորձում է ամենուր ներկայացնել արտադրած գինիները, որպեսզի բոլորը ծանոթանան դրանց։

«Խալուլի» գինիների հեղինակի խոսքով՝ յուրաքանչյուր գինեգործ գինու արտադրության մեջ պետք է թողնի իր ձեռագիրն ու ստեղծի իրենը։