Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

IDpay. Ռուսաստանից Հայաստան ամենաարագ և մատչելի փոխանցումներ՝ հայկական ցանկացած բանկային քարտերի

IDpay հավելվածով արդեն հնարավոր է Ռուսաստանից կատարել դրամական փոխանցումներ հայկական ցանկացած բանկային քարտի։

IDpay-ով փոխանցում կատարելը ոչ միայն արագ է ու հարմար, այլ նաև շահավետ.

  • IDBank-ի քարտերին փոխանցում կատարելու դեպքում միջնորդավճարը կազմում է 0,5%,
  • Հայկական ցանկացած այլ բանկի քարտի՝ 0,9%

«Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանի խոսքով՝ հայկական բանկերի համագործակցության արդյունքում ընկերությունը, կարևորելով հաճախորդներին հարմար ծառայություն մատուցելու առաջնահերթությունը, ստեղծել են այս հնարավորությունը․ «Ի սկզբանե IDpay հավելվածով հնարավոր էր փոխանցում կատարել միայն IDBank-ի քարտերին, ներկայում այդ հնարավորությունն առկա է բոլոր բանկերի քարտապանների համար։ Տարբերությունը միջնորդավճարն է և փոխանցման եղանակը։ Այսինքն, IDBank-ի քարտերին փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն ստացողի հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին և կատարել փոխանցումը 0,5% միջնորդավճարով, իսկ այլ Բանկերի քարտերին փոխանցելու դեպքում անհրաժեշտ է նշել ստացողի քարտի համարը․ փոխանցումը կկատարվի 0,9% միջնորդավճարով»,- ասել է Ֆելիքս Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ IDpay բջջային հավելվածով Ռուսաստանից կարող են գումար փոխանցել ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ քաղաքացիները։ Սկզբունքը հետևյալն է․ անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում, IDpay հավելվածին կցել Ձեր VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել Հայաստանում գումարը ստացողի քարտային հաշվի ակնթարթային համալրում աննախադեպ մատչելի պայմաններով։

IDBank-ի քարտապանները իրենց հեռախոսահամարին կարող են կցել այն քարտը, որն ցանկանում են ստանալ փոխանցումը՝ այդպիսով ավելի դյուրին դարձնելով փոխանցման գործընթացը։ IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց քարտին կամ հեռախոսահամարին կցված բջջային հեռախոսահամարը Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» կամ IDBanking.am հարթակի «Հաշիվներ» բաժիններում։

Նույն հեշտությամբ կարելի է գումար փոխանցել նաև Հայաստանից Ռուսաստան, ավելի ստույգ՝ Idram&IDBank հավելվածից IDpay հավելվածին. գումար փոխանցելու համար ուղարկողը պետք է իմանա միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է IDpay հավելվածում։ Բացի այդ, այս պահին անհրաժեշտ է ունենալ ՌԴ ռուբլով հաշիվ IDBank-ում, որը կարելի է հեշտությամբ բացել առցանց ընդամենը մի քանի վայրկյանում՝ անվճար։ Այս ծառայության միջնորդավճարը նույնպես առավելագույնս շահավետ է՝ ընդամենը 0․9%. Ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի և հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։

IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՀԲԸ-ի հարթակում և հանդիսանում է ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության, Idram-ի և IDBank-ի համատեղ նախագիծը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ