Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Հասարակություն

Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցողները աշխատանք չեն գտնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ կյանքը մթության մեջ է՝ կազմված ձայներից, հոտերից ու շոշափելու հնարավորությունից։ Հայաստանի կույրերի միությունում այսօր տեսողության 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող շուրջ 1500 անձ է գրանցված։ Խնդիրները նրանց կյանքում բազմաթիվ են, բայց բարեկեցիկ կյանքի ապահովման հարցում առաջնայինը աշխատանքի բացակայության հարցն է։ Հայաստանում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը պարզելու համար, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»-ն ուսումնասիրություն է իրականացրել։

Հարցվածների 49,7 տոկոսի կարծիքով՝ գործատուներն առողջական վիճակով, մասնավորապես, հաշմանդամություն ունենալու դեպքով պայմանավորված՝ տարբերակված դրական մոտեցում են ցուցաբերում։ Սակայն, սրան զուգահեռ, ընդգծվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրերի հարմարեցման խնդիրը: Հարցվողների 59.2%-ը նշել է, որ աշխատավայրը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, 21.4%-ը նշել է, որ որոշ չափով է հարմարեցված, և միայն 16.6%-ն է նշել, որ լիովին հարմարեցված է:

Տեսողության խնդիր ունեցող Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը, որ նաև ՏՏ ոլորտի միջազգային կազմակերպություններից մեկում է աշխատում, որտեղ ներքին քաղաքականությամբ խրախուսվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի մեջ ներգրավումը, մեծապես կարևորում է գործատուների մտածելակերպի փոփոխությունը, ինչպես զարգացած երկրներում է։

Հայաստանում խնդիրը երկկողմանի է՝ ասում է Սիփան Ասատրյանը․ թե՛ խնդիր ունեցող անձը պետք է ինքնակրթվի, և թե՛ գործատուն պետք է պայմաններ ստեղծի։ Հայաստանում շատ փոքր թիվ են կազմում գործատուները, ովքեր տեսողության խնդիրներ ունեցող աշխատակիցներ ունեն կամ հարմարեցված պայմաններ են առաջարկում։ Մի քանի օր տևած փնտրտուքից հետո Factor TV-ն գտավ միայն տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցը, որտեղ տեսողության խնդիր ունեցող 7 ուսուցիչ էր աշխատում։

Դպրոցի չտեսնող ուսուցիչների սահուն աշխատանքը կազմակերպելու համար նրանց ընթերականեր են կցված, որոնք օգնում են անհրաժեշտ բոլոր դեպքերում։ Իսկ տեղաշարժը տարածքում հարմար է, քանի որ դպրոցը, որպես հատուկ մասնագիտացված կրթօջախ, հարմարեցումներ է արել։

Դպրոցից բացի՝ տեսողության խնդիրներ ունեցողներն աշխատում են նաև Կույրերի միավորման ձեռնարկություններում, բայց հիմա դրանցից միայն մեկն է գործում՝ Էջմիածնի 35 աշխատակից ունեցող մասնաճյուղը։ Սակայն դա էլ 2020 թվականից համավարակի, հետո՝ արցախյան պատերազմի, հիմա էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով պարապուրդի է մատնվել։ Ձեռնարկությունում ցածրավոլտ էլեկտրական սարքեր էին արտադրվում և Ռուսաստան արտահանվում։ Ըստ Էջմիածնի կույրերի միավորման տնօրեն Հակոբ Սարգսյանի՝ ձեռնարկությունից դուրս ոչ մի աշխատող չունեն։

Նրա խոսքով՝ գործատուների մոտ ո՛չ ցանկություն կա, ո՛չ հարմարեցումներ, մինչդեռ զարգացած երկրներում վաղուց տարատեսակ ներառական ծրագրեր են մշակվել, պետությունն էլ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու համար հարկային արտոնություններ է սահմանում։ Հայաստանում հիմա էլ կան աջակցող ծրագրեր, որոնք իրականացվում են Կառավարության կողմից՝ խոցելի շուկայում զբաղվածությունն ապահովելու համար, այդ թվում՝ աշխատավարձի փոխհատուցման, 1 տարի ժամկետով ուղեկցողի աջակցության ծառայության տրամադրման և այլն։ Ծրագրերը պարբերաբար վերանայվում են, մշակվում են նորերը։

Չնայած ծրագրերի առկայությանը՝ վիճակագրությունը հուսադրող չէ, և խոսել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառման մասին առայժմ չենք կարող։ Մանրամասները՝ տեսանյութում։