Ադրբեջանը և ՌԴ-ն փոխադարձ առևտրի համար մաքսային կանաչ միջանցք կգործարկեն
Ադրբեջանն ու Ռուսաստանը պարզեցված մաքսային միջանցք են ստեղծում երկու երկրների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել Դաշնային մաքսային ծառայության պատվիրակության Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, հայտնել են Բաքվում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունից։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը և Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն ծրագրի մասնակիցների ցանկը կորոշեն լիազորված տնտեսվարող սուբյեկտներից և արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներից։
«Կանաչ միջանցքում ռուս և ադրբեջանցի մասնակիցների միջև արտաքին առևտրային պայմանագրեր կնքելիս երկու պետությունների մաքսային մարմիններն ավտոմատ կերպով կկիրառեն մաքսային ձևակերպումների պարզեցումներ և դյուրացում՝ ապրանքների անխափան և արագացված տեղաշարժը Ռուսաստան և Ադրբեջան ապահովելու համար», ասվում է զեկույցում։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»