Մոսկվայում բնակարանների վարձավճարները նվազել են
Մոսկվայում բնակարանների վարձավճարները նվազել են 5 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին պատմել է անշարժ գույքի հարցերով փորձագետ Սերգեյ Զաբարովը։
Մասնագետը նշել է, որ երկրում ոչ դյուրին տնտեսական վիճակի պատճառով անշարժ գույքի և վարձակալության գները մայրաքաղաքում ընկել են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շատերը կորցրել են աշխատանքն ու զրկվել բնակարանի վարձը վճարելու հնարավորությունից։ Զաբարովը նշել է, որ առանց կայուն եկամուտի մնացած մարդիկ լավագույն դեպքում տեղափոխվում են ավելի էժան հատվածներ, իսկ վատագույն դեպքում՝ վերադառնում հայրենի քաղաքներ։
«Անկայուն վիճակի պատճռով հայտնի չէ, թե ինչ է լինելու հետո, եթե այսպես շարունակվի, պահանջարկը շարունակելու է նվազել»,-ասել է փորձագետը։
Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը չի ազդել սեփական բնակարանը վաճառել ցանկացողների պլանների վրա․ նրանք, որոնք ցանկանում էին վաճառել բնակարանը, շարունակում են գնորդ գտնել։
Մոսկվայում բնակարանների վարձավճարները նվազել են




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»