Ինչպես Բայդենը կորցրեց Սաուդյան Արաբիան․ Էր-Ռիադի և Պեկինի հաջող բանակցությունները կարող են ԱՄՆ-ի համար լուրջ կորուստների պատճառ դառնալ․ WSJ
Սաուդյան Արաբիայի և Չինաստանի միջև բանակցությունները նավթը դոլարի փոխարեն յուանով վաճառելու վերաբերյալ ևս մի «պոտենցիալ զգալի կորուստ» կդառնան ԱՄՆ-ի համար, որը երկիրը կկրի Ջո Բայդենի վարչակազմի կողմից ռազմավարական դաշնակցի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, ասվում է The Wall Street Journal պարբերականի խմբագրականում։
Ինչպես հիշեցնում է թերթը, դեռ 1974 թվականին ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների դիմաց Սաուդյան Արաբիան պարտավորվել է նավթի առքուվաճառքն իրականացնել բացառապես ամերիկյան արտարժույթով, սակայն ներկայիս նախագահի վարչակազմը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունը, ինչն էլ արդեն հոգնեցրել է սաուդցիներին։
Հոդվածագիրն օրինակ է բերում ԱՄՆ-ի՝ Յեմենում հուսիթների դեմ Սաուդյան Արաբիայի մղած պատերազմին աջակցության դադարեցումն ու հուսիթների նկատմամբ ահաբեկիչների կարգավիճակը հանելու որոշումը, որին հաջորդել է նաև Էր-Ռիադի համար նախատեսված զինամթերքի վաճառքի հետաձգումը։
«Սա անվտանգության ոլորտում իսկական ապտակ դարձավ, և իրավիճակը հաջողվեց կագավորել միայն նախորդ տարվա վերջին», - գրում է թերթը։
Բացի այդ, Էր-Ռիադը «սարսափով» է հետևում Բայդենի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր գործարքի համաձայնեցմանը, որը Թեհրանին նոր ռեսուրսներ կապահովի։
Միևնույն ժամանակ Պեկինն ուրախ է գոյացած բացը լրացնելու հնարավորությանը և բանակցություններում հաջողության գրանցման դեպքում կարող է զգալի օգուտներ քաղել։ Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ-ի՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ նման սխալները վկայում են միայն Բայդենի «առաքինի լիբերալ ինտերնացիոնալիզմի» վարկածի թերություններ մասին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...