ՌԴ միլիարդատերերը մեկ օրում հարստացել են 14 միլիարդ դոլարով. Forbes
ՌԴ 20 ամենահարուստ մարդիկ մեկամսյա դադարից հետո մարտի 24-ին Մոսկվայի բորսայում առևտրի բացման առաջին օրը հարստացել են 14,1 միլիարդ դոլարով, հաշվարկել է Forbes-ը։
Բացարձակ աճի առաջատարներն են «Նովատեկ» գազային ընկերության համասեփականատերեր Լեոնիդ Միխելսոնը և Գենադի Տիմչենկոն։ Առաջինի կարողությունն աճել է 2,5 մլրդ դոլարով՝ մինչև 20,6 մլրդ դոլար, երկրորդին՝ 2,3 մլրդ դոլարով՝ մինչև 17,5 մլրդ դոլար։
«Նորիլսկ Նիկել»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինի կարողությունն աճել է 1,9 միլիարդ դոլարով և կազմում է 23,6 միլիարդ դոլար:
Մարտի 24-ին զգալիորեն ավելացել է նաև «Լուկօյլ» նավթային ընկերության գլխավոր սեփականատեր Վագիտ Ալեքպերովի կարողությունը՝ գրեթե 1,5 մլրդ դոլարով՝ հասնելով 19,5 մլրդ դոլարի։
Սուլեյման Քերիմովը եզրափակում է բացարձակ աճի առաջին հնգյակը: «Պոլյուս» ոսկու արդյունահանող ընկերության արժեթղթերը մեկ օրում աճել են 10,6%-ով՝ հասնելով 12 300 ռուբլու, ինչի արդյունքում Քերիմովի ընտանիքի կարողությունն ավելացել է 1,25 մլրդ դոլարով՝ մինչև 11,4 մլրդ դոլար։
Մինչ երեկ մոսկովյան բորսայում առևտուրը վերջին անգամ անցկացվել էր փետրվարի 25-ին, ինչից մեկ օր առաջ Մոսկվայի բորսան փակվել էր ռուբլու ինդեքսի մեկ երրորդ անկմամբ, իսկ RTS ինդեքսը նվազել էր 38%-ով։ Այսպիսով, շուկաներն արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարությանը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»