Կանաչ Iphone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում․ ապառիկի լավագույն պայմաններով
«Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում Apple ընկերության արտադրանքը գնահատողների համար մեկնարկել է iPhone 13 Pro «ալպիական կանաչ» սմարթֆոնների վաճառքը՝ ապառիկի լավագույն պայմաններով:
Ըստ Apple ընկերության, iPhone 13 սմարթֆոնները պատրաստված են այսպես կոչված «օդատիեզերական կարգի ալյումինից», մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ «վիրաբուժական կարգի չժանգոտվող պողպատից»: Գնորդը կնկատի, որ iPhone 13-ն ունի փայլեցված ալյումինե, մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ փայլուն չժանգոտվող մակերևույթ:
Ավելին, iPhone 13 Pro-ն օժտված է Apple-ի ProRes 4K որակի՝ մինչև 30 կադր/վրկ արագությամբ տեսագրման հնարավորությամբ: Այս հատկությունը հատկապես կգոհացնի պրոֆեսիոնալ տեսանկարահանողներին: Ինչպես վստահեցնում են Apple-ում, iPhone 13 մոդելներն արտադրելիս օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:
«Մենք շարունակում ենք համալրել մեր ունեցած տեսականին այսօր ամբողջ աշխարհում հայտնի նորագույն գաջեթներով և սմարթֆոններով: Հիշեցնենք նաև, որ մինչև ապրիլի 7-ը ցանկացած սմարթֆոն ձեռք բերելու դեպքում գնորդները կստանան Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանով տրամադրվում է 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա զանգելու համար, 6 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ, ինչպես նաև ավելի քան 18 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն: Այդ հավելվածներից են, մասնավորապես, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Skype-ը, Zoom-ը, Duolingo-ն, Microsoft Teams-ը և Google Meet-ը։
Հավելենք, որ iPhone սմարթֆոնների համար գործում են ապառիկի լավագույն պայմանները. առաջին 12 ամսվա համար՝ 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% սպասարկման վճարի հնարավորություն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...