Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու հայտարարությունից հետո Եվրոպայում գազի սակագինը բարձրացել է
Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ժամանակ բարձրացել է՝ հասնելով 1000 խմ համար ավելի քան 1450 դոլարի։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը հայտարարել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին։
Վլադիմիր Պուտինի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի համար վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։
«Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից էլ վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից, կկատարվեն մատակարարվող գազի համար վճարումները»,- պարզաբանել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ գազամատակարարման հարցում Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։
«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...