Moody's-ը բարձրացրել է մետաղների կանխատեսվող գները
Moody's վարկանիշային գործակալությունը վերանայել է մի շարք հիմնական գունավոր մետաղների եւ ոսկու գների իր կանխատեսումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների ճգնաժամի ֆոնին շուկայի բարձր փոփոխականության պատճառով, որը սահմանափակել է հումքի մատակարարումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Որոշ մետաղների գները, այդ թվում՝ ալյումինի եւ նիկելի, 2022 թվականի առաջին եռամսյակում ռեկորդային մակարդակի են հասել, պղնձի ու ցինկի գները շարունակում են բարձր մնալ,- նշել է Moody's-ի ավագ փոխնախագահ Բարբարա Մատտոսը:- Այդ ապրանքների առաջարկի եւ պահանջարկի բալանսը արդեն կտրուկ էր դեռ մինչ կոնֆլիկտի բռնկումը, ինչն էլ բարձր էր պահում գները»:
Իր կանխատեսումներում գործակալության վերլուծաբանները ելնում են այն ակնկալիքներից, որ G20-ի երկրների տնտեսություններն այս տարի կաճեն 3.6 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ 3 տոկոսով։
Առաջիկա 12 ամսվա համար ալյումինի գնի կանխատեսումը բարձրացվել է մինչեւ 1.3 դոլար մեկ ֆունտի դիմաց՝ նախկինում ակնկալվող 1 դոլարի համեմատ, իսկ միջնաժամկետ կտրվածքով՝ մինչեւ 1-1.3 դոլար ֆունտի դիմաց՝ ֆունտի դիմաց 0.7-1 դոլարի համեմատ:
Պղնձի տարեկան գնահատականը մնացել է 4 դոլար մեկ ֆունտի դիմաց, միջնաժամկետ կտրվածքով` ավելացել է մինչև 3-4 դոլար մեկ ֆունտի դիմաց 2.75-3.5 դոլար ֆունտի դիմաց: Այս մետաղի համաշխարհային մատակարարումների 4 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, ասվում է զեկույցում։
Նիկելի համար 12-ամսյա կանխատեսումային գնանշումը 7.5 դոլարից բարձրացվել է մինչեւ 9 դոլար, մինչդեռ միջնաժամկետ գնահատականը մնացել է ֆունտի դիմաց 5.5-7 դոլարի միջակայքում: Ինդոնեզիայում արտադրական հզորությունները պետք է զգալիորեն ավելանան 2022 թվականի երկրորդ կեսին, ինչը կարող է սահմանափակել գների աճի տեմպերը, կարծում են գործակալության վերլուծաբանները։
Տարվա կտրվածքով ցինկի գնի ակնկալիքները չեն փոխվել՝ 1.3 դոլար ֆունտի դիմաց, միջնաժամկետ կտրվածքով բարձրացվել են մինչեւ 1.1-1.4 դոլար ֆունտի դիմաց՝ ավելի վաղ գրանցված 1-1.3 դոլարի համեմատ:
2022 թվականին ոսկու միջին գնի կանխատեսումն այժմ 1.8 հազար դոլար է կազմում ունցիայի դիմաց՝ ավելի վաղ կանխատեսվող 1.7 հազար դոլարի համեմատ:
«Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մետաղագործական եւ հանքարդյունաբերական ընկերությունները կշահեն ապրանքների բարձր գներից եւ շահութաբերությունը պատմական մակարդակից բարձր կպահեն,- ասվում է Moody's-ի հայտարարության մեջ:- Մյուս կողմից, ձգձգվող հակամարտությունն ուղղակիորեն կնվազեցնի արդյունաբերական ակտիվությունը եւ մետաղի ու պողպատի պահանջարկը՝ զսպելով հումքային ապրանքների գների հետագա աճը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...