Համարձակ քայլ՝ դեպի Արցախի էներգետիկ անկախություն․ մեկնարկում է «Արևային Արցախ» նախագիծը
«Shtigen» ընկերությունների խումբը հանդես է գալիս ռազմավարական նշանակության նախաձեռնությամբ՝ կոչ անելով հայ գործարար համայնքին մեկտեղել ջանքերը՝ հասնելու Արցախի էներգետիկ անկախությանը։
«Shtigen» ընկերությունների խումբն Արցախ է ուղարկել 12 արևային ջրատաքացուցիչ՝ այսպիսով հայտարարելով «Արևային Արցախ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն՝ թույլ չտալով, որ թշնամին տնօրինի էներգիայի ուղիների «փականները»։
Արցախում գործող 36 հէկ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։
«300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչը 1 օրում խնայում է 16 ԿՎՏ/ժ Էլեկտրաէներգիա։ Եթե Ստեփանակերտի 10 000 տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն ԿՎՏ/ժ, հետևաբար 40-65 տոկոսով կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը»,- ասում է «Shtigen» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ կոչ անելով հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը։
Դեռևս 2019 թ․ «Shtigen» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ 2019-ից մեկնարկած գործընթացն, այսպիսով, «Արևային Արցախ» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...