Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքները
Մամուլի տեսություն

Բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին վերաքննիչ դատարանը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Ասել, թե որոշումն անակնկալ էր, կամ այլ բան կարելի էր սպասել դատարանից, առնվազն միամտություն է: Ինչո՞ւ: Նախ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, գործը մակագրվել էր ձեռքով՝ չնայած որ էլեկտրոնային համակարգն արդեն «վերադարձել» էր։

Երկրորդ՝ երկար պետք չէր մտածել հասկանալու համար, թե կոնկրետ ում էր մակագրվելու գործը: Իհարկե, Արմեն Դանիել յանին՝ մի դատավորի, որը 2018 թվականից սկսած բացառապես զբաղված է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները կյանքի կոչելով։ Եվ պատահական չէ, որ հատկապես նրան է մակագրվում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վերաքննության մեծ մասը, ու նա միշտ «պարտաճանաչ» կերպով արդարացնում է օրվա իշխանությունների ակնկալիքները՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը։ Բնականաբար, Չալաբյանի դեպքում էլ բացառություն չէր լինելու, և նախօրեի որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ գործ ունենք բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործի հետ։

Բայց սա ո՛չ առաջին դեպքն է, ու, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, ո՛չ էլ, ցավոք, վերջինն է լինելու, ու քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանալու են։ Այնպես չէ, որ 2018-ից առաջ դատարաններն ամբողջությամբ անաչառ էին: Քավ լիցի, նման տեսակետ ունենալու համար առնվազն պետք է կույր լինել: Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այսպիսի գործելակերպն արդեն օրինաչափություն է դարձել։ Ավելին, շատ անգամ կարելի է նույնիսկ վստահաբար նախօրոք ասել, թե քաղաքական հետապնդումներ ընթադրող գործերն ինչ ընթացք կարող են ստանալ։ Այն, որ Փաշինյանին անկախ դատարաններ պետք չեն, որ նրա նպատակը բացառապես հնազանդ, իր անձնական քմահաճույքները բավարարող դատական համակարգ ունենալն է, նորություն չէ: Դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:

Նախ՝ չմոռանանք, թե ինչպես էր Փաշինյանը ժամանակին մատ թափ տալիս դատավորների վրա՝ հայտարարելով, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել։ Իսկ երբ դատավորները կողմնակալ դիրքորոշում չէին որդեգրում և շարժվում էին օրենքի պահանջներին համապատասխան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ կամ հրահանգով, ապա միանգամից դառնում էին իշխանությունների աչքի փուշը։ Նրանց նկատմամբ անմիջապես «իրավական» հետապնդումներ էին սկսվում, գործեր էին կարվում, վարույթներ էին նախաձեռնում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։ Դե, չխոսենք այն խայտառակության մասին, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը և ճնշում գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն իր հրահանգները: Մի խոսքով, Փաշինյանը աստիճանաբար փորձում է հասնել իր «բյուրեղյա երազանքներից» ևս մեկին՝ ավիրել նաև դատական իշխանությունը, այն դարձնել գործադիր իշխանությունից, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձից կախյալ մի մարմին։

Դա նշանակում է, որ նրանք ավելի մեծ թափով են շարունակելու իրենց սկսած հակաժողովրդավարական, հակաօրինական քայլերը՝ քաղհալածանքների ու բռնաճնշումների միջոցով կատարյալ բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ։ Ընդ որում, այնպիսի բռնապետության, որ շատ ավտորիտար երկրներ ուղղակի «նախանձեին»։ Դա են հաստատում նաև վերջին մեկ ամսում կատարվող իրադարձությունները, երբ ականատես ենք լինում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, աննախադեպ քանակով բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանքի և, ընդհանրապես, ընդդիմադիրների հանդեպ քաղաքական հետապնդումների համատարած արշավի։ Փաշինյանի պարագայում ամեն ինչ պարզ է, մարդը գնում է իր երազանքների ճանապարհով:

Սակայն առնվազն տարօրինակ է միջազգային հանրության և մասնավորապես իրեն ժողովրդավարության փարոս համարող Արևմուտքի լռությունը այս ամենի հետ կապված։ Թեպետ, գուցե ոչ էլ տարօրինակ է. հավանական է, որ երկակի ստանդարտների կիրառման մեջ մասնագիտացած հավաքական Արևմուտքին ձեռնտու են այս իշխանություններն ու նրանց բռնապետական հակումները, քանի որ Փաշինյանը խոնարհ կերպով կատարում է իրենց պահանջները՝ թեկուզ Հայաստանի դիրքերի թուլացման հաշվին, իսկ ազգային ուժերի՝ իշխանության գալը կարող է խափանել նրանց ծրագրերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում