Մշակվել է ճկուն արևային էլեմենտ, որի ՕԳԳ-ն ռեկորդային է, չի գերազանցում 24,9 %-ը
Digitalocean.ru-ն գրում է, որ գերմանական Կարլսռուեի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են տանդեմային տիպի ճկուն արևային էլեմենտ նման տիպի էլեմենտների համար ռեկորդային արդյունավետության գործակցով: Տանդեմային պերովսկիտային արևային մարտկոցները հասել են ռեկորդային արդյունավետության մակարդակի՝ ավելի քան 29%-ի: Արևային մարտկոցների սիլիկոնային բջիջների ցույց տված առավելագույն արդյունավետությունը 26,7% է, իսկ սովորական պերովսկիտային բջիջներինը 27,5%: Լուսազգայուն շերտերի տանդեմային դասավորությունը թույլ է տալիս նրանցից յուրաքանչյուրին աշխատել իրենց ալիքի երկարությամբ, սակայն դրա համար նյութերը պետք է ճշգրիտ ընտրվեն լայնությամբ, որպեսզի նվազագույնի հասցվեն ներքին կորուստները:
Հետազոտողները հայտնաբերել են նյութերի այնպիսի համակցություն, որը մոտ է նյութերի տեսական սահմաններին։ Պղնձի և ինդիումի դիզելենիդը (CuInSe2), ինչպես նաև պղնձի, ինդիումի և գալիումի դիզելենիդը (CuInGaSe2) առաջարկվել են որպես ճկուն պերովսկիտային ֆոտոբջիջների երկրորդ շերտ։
Գալիումի քանակի կրճատումը հանգեցրել է մոտավորապես մեկ էլեկտրոն վոլտ գոտիական բացվածքի, որը բավականին մոտ է 0,96 էՎ իդեալական արժեքին տանդեմային արևային մարտկոցի համար:
Նյութերի նման համադրությունը թեթև և բազմակողմանի է, ինչը թույլ է տալիս տանդեմային արևային վահանակներ օգտագործել տրանսպորտային միջոցներում, այնպիսի շարժական սարքավորումներում և իրերում, որոնք կարող են ծալվել կամ փաթաթվել
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»