Հնարավորություններ երկխոսության, փորձի փոխանակման, ջանքերի համախմբման և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու համար
Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա «Հայկական բիզնես ֆորում 2022» (Armenian Business Forum 2022) ամենամյա առաջատար գործարար համաժողովը, որը, «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Համաժողովի կազմակերպիչը, որը համախմբելու է Հայաստանի և մի շարք այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի տարբեր ոլորտների ձեռներեցներին, Հայ գործարարների ասոցիացիան է (ՀԳԱ):
Այս տարի ABF 2022-ի հիմնական օրակարգը նվիրված է «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների դարաշրջանում՝ Հայաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ» թեմային: Միջոցառումը հնարավորություններ կընձեռի երկխոսության, փորձի փոխանակման, ջանքերի համախմբման և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու համար։ Միջոցառման ծրագրով նախատեսվում են ոլորտի առաջատարների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ ոլորտային կլոր սեղաններ և պանելային քննարկումներ։
Բացի այդ, ABF 2022-ում կհրապակվեն Buissup Global Forum 2022-ի հաղթողների անունները, որոնց ներդրումային միջոցներ կտրամադրվեն իրենց սեփական նախագծերի մշակմանը օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, ֆորումը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել փորձագիտական ժյուրիի կողմից ընտրված գործող բիզնես նախագծերում։ Սեպտեմբերի 20-ին դրանք կներկայացվեն ֆորումին, իսկ լավագույնները կստանան Միության մշտական անդամների աջակցությունը։
Հայկական բիզնես ֆորումը նախաձեռնվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից 2021 թվականին՝ Հայաստանում բիզնեսը խթանելու և ներդրումային հնարավորությունները զարգացնելու նպատակով։ Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ կարելի է վստահաբար ասել, որ Հայ գործարարների ասոցիացիան այսօր հանդես է գալիս որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ տարբեր բիզնես համայնքների, սկսնակ և կայացած ձեռներեցների համար բաց երկխոսության արդյունավետ հարթակ է: Անցյալ տարվա միջոցառումը համախմբել էր շուրջ 500 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին։
Հայկական բիզնես ֆորում 2022-ի և բիզնես նախաձեռնության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար օգտվեք հետևյալ հղումից՝ https://armassociation.com/ru/investment-programs




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...