Ովքե՞ր են ապահովում պետբյուջեի «հավելյալ» մուտքերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսագետները հաճախ են նշում, որ կառավարության համար արդեն «ավանդույթ» է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չկատարումը: Միայն այս տարվա առաջին կիսամյակում թերակատարումը կազմել է մոտ 41 տոկոս: Մեզ հետ զրույցում ոլորտի մի շարք մասնագետներ քանիցս նշել են, որ դա պարզապես խայտառակություն է, ինչպես խայտառակություն է պետական պարտքի անընդհատ մեծացումը: Սա՝ հատկապես այն պարագայում, որ, ինչպես ասում են, բյուջեում փող կա, և հարկային մուտքերի հսկայական աճ է գրանցվել: Բանն այն է, որ միայն 2022 թ. առաջին կիսամյակում 1000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 722,32 մլրդ դրամ, ինչը 2021 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 137,88 մլրդ դրամով կամ մոտ 24 տոկոսով:
Սա ինքնին խոսուն թիվ է: Սակայն ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ «հավելյալ» մուտքերի կեսից ավելին, փաստացի, առաջացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «հավելումից»: Այս կազմակերպության կողմից առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 104,78 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ մոտ 78 մլրդ դրամով (մոտ 291 տոկոս) ավելի։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջին կիսամյակում երկրորդն էր 1000 հարկատուների ցանկում՝ զիջելով «Գազպրոպ Արմենիա»-ին, իսկ 2022 թ. առաջին եռամսյակում արդեն գլխավորում է այդ ցուցակը: Կոմբինատում հարկային մուտքերի նման աննախադեպ աճը բացատրել են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։
Հաջորդը, որ տոկոսային առումով մեծ աճ է արձանագրել, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ մոտ 55 տոկոս: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը բյուջե է մուծել 37,44%-ով ավելի գումար, «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ 25,72 տոկոսով, իսկ ցուցակում երկրորդ հորիզոնականում գտնվող «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 16,22 տոկոսով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...