Բրեստում 400 հազար ռուբլի արժողությամբ արևային էլեկտրակայան է գործարկվել
Myfin.by-ն գրում է, որ Բրեստում գտնվող պահեստային համալիրի տանիքին հարյուրավոր արևային մարտկոցներ են տեղադրվել։ Շուրջ 400 հազար ռուբլի ներդրումով այդ նախագիծը BREMOR-ն իրականացրել է իր արտադրամասում։ Պատմենք, թե ինչու էին անհրաժեշտ արևային մարտկոցները և ինչպիսի տեսք ունի համալիրը։
Բրեստի ԱՏԳ-ի Berestye պահեստի շենքի տանիքում ստեղծվել է ֆոտովոլտային կայան։ Այն ներառում է 380 արևային մարտկոց, որոնք հավաքված են շղթաներով և շարված 15-16 շարքերում։ Յուրաքանչյուր մոդուլի մակերեսը 2,58 քառակուսի մետր է, իսկ ամբողջ էլեկտրակայանը մոտ 1000 քմ։ Արեգակնային էլեկտրակայանի հզորությունը 209 կՎտ է։ Արևոտ օրերին այդ էներգիան կբավականացնի պահեստի, վարչական շենքի, կոյուղու մաքրման կայանի, կոմունալ բակի և աղբի տեսակավորման տարածքի էներգիայի կարիքները։ Գիշերը և մթնշաղին տարածքը սովորական էլեկտրացանցից հոսանք կստանա: Ամպամած օրերին էներգիայի երկու աղբյուրներն էլ կհամատեղվեն՝ արևային մարտկոցները կապահովեն էներգիայի որոծակի մասը, իսկ մնացած պահանջարկը կծածկվի կենտրոնական էլեկտրամատակարարմամբ։
Ակնկալվում է, որ արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի մոտ 210 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ընկերության փորձագետների հաշվարկներով նախագծի վրա ծախսված 400 հազար ռուբլու ներդրումները արագ կինքնածախսածածկվեն՝ ընդամենը 3 տարում։ Բացի դա ընկերությունը կնվազեցնի էներգիայի ծախսերը և կստանա բնապահպանական հարկային արտոնություններ:
Ընդ որում ընկերության հիմնական նպատակն է նվազեցնել ածխածնի հետքը, այսինքն նվազեցնել այն էներգիայի օգտագործումը, որի արտադրությունից մթնոլորտ են արտանետում ջերմոցային գազեր:
«Վերջին տարիներին այն ամենը, ինչ մենք կառուցում և սարքավորում ենք, փորձում ենք անել շրջակա միջավայրը պահպանելով։ Այսպիսով, ավելի քան մեկ տարի առաջ Բրեստում բացեցինք լոգիստիկ մեծ համալիր, որտեղ օգտագործվել են բնական սառնագենտներ, իսկ ոչ վաղ անցյալում գործարկեցինք հսկայական սառնարանային էկոհամալիր, որի շահագործումը նույնպես չի ոչնչացնում Երկրի օզոնային շերտը։ Արևային էլեկտրակայանի գործարկումը կնպաստի նաև շրջակա միջավայրի պահպանմանը,- ասել է BREMOR-ի տնօրեն Սերգեյ Նեդբայլովը, – շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը համաշխարհային միտում է: Մեր օրինակով մենք ապացուցում ենք, որ նման նախագծերը ոչ միայն կարևոր են բնության համար, այլ նաև թույլ են տալիս բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և այն նոր մակարդակի հասցնել»։
«Արևային տանիքում» օգտագործվել են չինական Einnova Solarline ընկերության երկկողմանի արևային մարտկոցները։ Նրանք կցվում են անմիջապես տանիքին, առանց բալաստի օգտագործման: Նրանք տարբերվում են մյուսներից նրանով, որ գրավում են ամբողջ արեգակնային ճառագայթումը, ներառյալ հետևի կողմով: Դա թույլ է տալիս ավելի շատ էներգիա ստանալ արտացոլված լույսից: Kehua Tech-ի ցանցային ինվերտորներով այն վերածվում է «արդյունաբերական» էլեկտրաէներգիայի՝ 400 վոլտ լարմամբ։ BREMOR-ը նախատեսում է շարունակել անցնել կանաչ էներգիայի օգտագործման: Բելառուսի հարավում համեմատաբար արևոտ է, ինչը խոստումնալից է դարձնում այդ ուղղությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...