Գազայի հատվածում հոսանքի հարցը լուծում են արևային վահանակներով
Աշխարհում կան երկրներ, որտեղ շուրջօրյա էլեկտրականությունը մեծ շքեղություն է համարվում։ Գազայի հատվածը, որը տասնամյակներ շարունակ Իսրայելի և Արաբական աշխարհի պատերազմի թատերաբեմ է եղել, այժմ այնտեղի հանրությունը օրական ստանում է ընդամենը 12 ժամ էլեկտրականություն և հատկապես ձեռնարկություններն ու հանրային սննդի օբյեկտները լրջագույն խնդիրներ են ունենում։
Վերջին երկու տարիների ընթացքում Գազայի հատվածում ռեստորանների սեփականատերերը իրենց կարիքները լուծելու նոր եղանակ են գտել։ Նրանք ձեռնարկությունների տանիքներին արևային վահանակներ են դնում։
Հայտնի ռեստորաններից մեկի սեփականատերը՝ Յասեր Ալ-Հաջը, որը նաև հայտնի ձկնորս է, որոշել և իրականացրել է. իր ամբողջ ռեստորանը միացված է այժմ միայն իր սեփական արևային վահանակներին, նաև որոշակի քանակության էլեկտրականություն է վաճառում պետությանը։
«Մենք մեր հույսը դնում ենք միայն արևային էներգիայի վրա, որպեսզի ապահովենք ոչ միայն ռեստորանը, այլ նաև ձկներին թթվածնով և ծովային արգելապատնեշի էլեկտրականությամբ, որպեսզի ձկները չհեռանան մեր բուծարաններից»,- նշում է ռեստորանատերը։
Նախկինում նրա խոսքով՝ իրենք ամսական ահռելի գումար էին վճարում՝ 150 հազար շեքել, ինչը հավասար է 44 հազար եվրոյի՝ հաշվի առնելով իր ռեստորանի և ձկնաբուծարանի հսկա տարածքը, իսկ այժմ արևային վահանակների տեղադրումից հետո, նա ընդամենը ամսական 50 հազար շեքել կամ 14.6 հազար եվրո է ծախսում, և այդ գումարի մի զգալի մասը գնում է իր վերցրած վարկի մարմանը։
Նույնիսկ այս պարագայում ռեստորանատերը վստահ է, որ առնվազն 7-ից 10 տարվա ընթացքում, նա կվճարի բոլոր գումարները, իսկ արևային էլեկտրակայանը կմնա իրեն։ Գազայի հատվածի ռեստորանատիրոջ խոսքով՝ նա միակը չէ, բազմաթիվ մարդիկ են անցել այլևս արևային վահանակների օգտագործմանը։
Այս մեթոդը իհարկե արդյունավետ կլինի նաև Հայաստանի Հանրապետության համար, հատկապես առանձին շինություններով ձեռնարկությունների համար կենսական անհրաժեշտություն է դառնում արևային վահանակների օգտագործումը։
Մեր երկրում, իդեպ, արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», թեև հարկավոր է ավելացնել ոչ միայն «Սոլարոնի» արտադրական հզորությունները, այլև նոր ընկերություններ հիմնել, որոնք կապահովեն հանրությանը, ձեռնարկություններին և հայկական բիզնեսին ավելի էժան էլեկտրաէներգիայով թույլ կտան նվազեցնել ծախսերը, ինչը բարենպաստ ազդեցություն կունեն ոչ միայն բիզնեսի, այլ նաև սպառողների համար։
Լինա Արամյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»