EFSE-ն և ԱրարատԲանկը մեկտեղում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանի ՄՓՄՁ-ներին
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին:
Բանկից հայտնել են, որ կֆինանսավորվեն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական, սոցիալական և անվտանգային մարտահրավերներից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ): Առաջնահերթությունը կտրվի ճգնաժամի ուղղակի ազդեցության տակ գտնվող ոլորտներին:
«Ֆինանսավորման միջոցների շարունակական հասանելիություն տրամադրելով ՄՓՄՁ-ներին՝ այս ֆինանսական գործիքը կօգնի նրանց շարունակել գործունեությունը և դիմակայել լարված իրավիճակում գործող մատակարարման շղթայի և լոգիստիկ ենթակառուցվածքի աճող մարտահրավերներին:
Ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱրարատԲանկին ավելի ընդլայնել վարկավորման ծավալները՝ տրամադրելով ավելի երկար մարման ժամկետով ավելի քան 700 նոր ենթավարկ, որը կնպաստի Հայաստանի գործարար միջավայրի և տնտեսության դիմակայունության ամրապնդմանը: Ներդրումը կնպաստի ԿԶՆ 8-ի (Տնտեսական աճ) եւ ԿԶՆ 9-ի (Արդյունաբերական նորարարություն և ենթակառուցվածք) իրագործմանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
EFSE-ի Խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերը նշել է․ «Դրամական հոսքերի և կենսականորեն կարևոր ռեսուրսների հասանելիության վրա բացասական անդրադարձի հետևանքով ճգնաժամերի ժամանակ առաջինը տուժում են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները: Այս նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա EFSE-ի երկարամյա գործընկեր ԱրարատԲանկին այս բարդ ժամանակներում խիստ անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրել հայաստանյան ՄՓՄՁ-ներին»:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանն էլ իր հերթին նշել է, որ EFSE-ի հետ երկարամյա համագործակցությունը խոսում է փոխվստահության հիման վրա կառուցված արդյունավետ և ամուր գործընկերության մասին։
«2010թ․-ից ի վեր EFSE-ից ներգրավված միջոցներով իրականացվել է 8 ծրագիր՝ ընդհանուր $63 միլիոնի չափով։ Ցուցանիշներով խոսելն, անխոս, տպավորիչ է, բայց պետք է նաև խոսքով փաստենք, որ EFSE-ի հետ գործընկերային հարաբերությունները զգալիորեն նպաստել են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների խթանմանը Հայաստանում»,- ասել է Մհեր Անանյանը։
Բանկից հիշեցրել են, որ դեռ 2019թ․-ին հիմնադրամը $10 միլիոնին համարժեք բազմարժութային վարկ է տրամադրել ԱրարատԲանկին՝ նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը և զերծ պահելով ծրագրի շահառուներին արտարժութային ռիսկերից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...