Բոլոր ժամանակների UCOM-ի լավագույն առաջարկի բաժանորդները կօգտվեն հավելյալ արտոնություններից
Մինչև 2023 թվականի հունվարի 12-ը ներառյալ «Յուքոմ» ընկերության կոնվերգենտ Unity սակագնային պլանների բաժանորդները կստանան ոչ միայն շա՜տ ինտերնետ, րոպեներ, հեռուստաալիքներ, այլև լրացուցիչ արտոնություններ Ucom-ից սարքավորում ձեռք բերելիս։
Հատուկ առաջարկից հնարավոր է օգտվել՝ ձեռք բերելով սարքավորումը ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց՝ https://shop.ucom.am/am/ կայքում։ Առցանց գնում կատարելիս անհրաժեշտ է Unity հիմնական համարից ուղարկել դատարկ կարճ հաղորդագրություն 0104 կարճ համարին, ստանալ պրոմո կոդ և մուտքագրել այն առցանց հայտում։
«Ձեր ակտիվ Unity հիմնական համարներով այսուհետ կարող եք լրացուցիչ 10% զեղչ ստանալ աքսեսուարներ, ականջակալներ, լիցքավորման սարքեր, Wi-Fi երթուղիչներ, «Խելացի տուն» սարքավորումներ, հեռուստացույցեր, խաղային համակարգեր, վիրտուալ իրականության ակնոցներ, ռոբոտ-փոշեկուլներ, էլեկտրական տրանսպորտ ձեռք բերելիս։ Իսկ սմարթֆոններ, պլանշետներ և հեռախոսներ ձեռք բերելիս կունենաք հավելյալ 6 ամսվա պրեմիում երաշխիք», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ լրացուցիչ արտոնությունը կիրառելի չէ, եթե բաժանորդն օգտվում է Unity + ապառիկ, Level up + ապառիկ առաջարկներից, կամ եթե ձեռք է բերում արդեն իսկ զեղչված սարքավորումներ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...