Ռուս ինժեներները նախագծել են արևային էներգիայով աշխատող դիրիժաբլ
Itcrumbs.ru-ն գրում է, որ եզակի դիրիժաբլի նախագիծը Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի մի խումբ ինժեներների աշխատանքի արդյունքն էր։ Խոսքը «Ekodisolar» ինտրիգային անվամբ արտասովոր դիզայնի դիրիժաբլի մասին է։ Այն կաշխատի ինքնուրույն՝ արևային մարտկոցների կիրառմամբ։ Նրա մարմինը պատրաստված է դիմացկուն և գազաանթափանց նյութերից և բաղկացած է երկու կիսագնդերից, որոնք միացված են կոմպոզիտային նյութից պատրաստված կամրջով։ Սարքի բարձրացնող ուժը կապահովի հելիումի և ջրածնի խառնուրդը, որը մղվում է կորպուսի մեջ:
Այս նախագծին իրենց ներդրումն են ունեցել նաև Պ.Ի.Բարանովի անվան Ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտի մշակողները: Նրանք ստեղծել են նորարարական հիբրիդային շարժիչ, որի շնորհիվ դիրիժաբլը կկարողանա թռչել մինչև 130 կմ/ժ արագությամբ։ Նախատեսվում է դիրիժաբլի վրա տեղադրել բազմաթիվ հետազոտական և գիտական սարքավորումներ՝ ջերմատեսիլներ, էխոլոկատորներ, ձայնային համակարգեր և շատ ավելին։ Բոլոր սարքերը և սենսորները էներգիա կստանան արևային մարտկոցներից լիցքավորվող ստանդարտ մարտկոցներից: Կարծես թե նախագծողները մտածել են գրեթե ամեն ինչի մասին։ Բայց հետո հարց է առաջանում, թե ո՞վ, ինչպե՞ս և որտե՞ղ է օգտագործելու Ecodisolar-ը, կա՞ արդյոք դրա իրական պահանջ։
Փաստացի դիրիժաբլը պահանջարկ կունենա։ Ռուս գիտնականներն արդեն սպասում են դրան։ «Ecodisolar»-ի օգնությամբ հնարավոր է վերահսկել վիճակը մեծ տարածքներում, իսկ մեծ թվով սենսորների ու գործիքների շնորհիվ այն կարող է դառնալ ունիվերսալ տարբեր հետազոտական առաջադրանքներ կատարելու համար։ Օրինակ, այն անպայման օգտակար կլինի եղանակի տեսության մասնագետների համար։ Բացի այդ, դիրիժաբլը կարող է նաև օգտակար լինել որպես փոխադրամիջոց, այն տարածքներում, որտեղ տեղանքն ունի բարդ ռելիեֆ: Տեսանելի ապագայում մեքենան կփորձարկվի, և որի արդյունքներն էլ կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...