Արևային էներգիան թույլ է տվել Ասիայի 7 երկրների առաջին կիսամյակում տնտեսել 34 միլիարդ դոլար
Արևային էներգիան թույլ է տվել Ասիայի 7 երկրների միայն 2022 թվականի առաջին կիսամյակում տնտեսել 34 միլիարդ դոլար։ «Ember Aniline» վերլուծական կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել են Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Թայլանդի, Հարավային Կորեայի և Ֆիլիպինների ծախսերը վառելիքի վրա և պարզել, որ միայն Չինաստանը խուսափել է 21 միլիարդ դոլար ծախսերից։
Ֆոտոէլեկտրական պանելները ծածկել են երկրի ամբողջ էներգասպառման 5 տոկոսը, Ճապոնիան տնտեսել է 5,6 միլիարդ դոլար՝ պինդ վառելիքի գնումների դիմաց արևային էներգիա օգտագործելով։ Հնդկաստանը հրաժարվել է 19,4 միլիոն տոննա ածխի գնումից և կարողացել տնտեսել 4,2 միլիարդ դոլար, և դա ընդամենը այս տարվա առաջին կիսամյակում։
Մասնագետները փաստում են, որ այս թիվը ոչ միայն կկրկնապատկվի, այլ շատ ավելին կլինի տարեկան կտրվածքով։ Հարկ է ընդգծել, որ Արևելյան Ասիայի զարգացած և զարգացող պետությունները բուռն գործունեություն են ծավալել արևային էներգիայի և էլեկտրակայանների կառուցման հարցում։
«Ասիայի երկրները ցույց են տվել, որ արևային էներգիայի արագ զարգացումը հնարավոր է, հրաշալի օրինակ ներկայացնելով նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի իրենց գործընկերների համար»,- նշել է «Ember Asia» ընկերության տնօրեն Ահմեդ Շահրան Էդիանտոն։ Արևային էներգիայի այս բուռն զարգացումը նաև լավ օրինակ է Հայաստանի համար։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», սակայն հարկ է, որ պետությունն ավելացնի արևային էլեկտրակայանների թիվը, ավելի մեծ ուշադրություն ցուցաբերի արևային վահանակների և մարտկոցների արտադրությանը, որպեսզի Հայաստանը ևս կարողանա զգալի գումարներ տնտեսել արևային էներգիայի վրա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...