Ամբիցիոզ ծրագիր Ավստրալիայում՝ արևային էներգիայի ոլորտում
Ավստալիական Նոր հարավային Վելս նահանգի իշխանությունները ամբիցիոզ և բավական ուշագրավ մի նախաձեռնություն են սկսել։
Նահանգի կառավարությունը ներկայացրել է էներգետիկայի տնտեսության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի նախագիծը, որը կոչվում է «Smart Energy Schools», այն մեկնարկել է 2022 թվականի մայիսին և նախագծով ցանկանում են արևային վահանակներ տեղադրել 8 միլիոն քմ տարածքում 2200 պետական դպրոցների տանիքներին։
Արդեն այս ամսվա կեսերին նահանգային կառավարությունը սկսել է հրավիրել մասնագիտացված ընկերություններին մասնակցելու պիլոտային ծրագրին, որը համարվում է Ավստրալիայում ամենախոշոր նախագծերից մեկը արևային էներգիայի ստացման ոլորտում։
Ըստ էության ավստրալիացիները գիտակցում են արևային էներգիայի օգտագործման անհրաժեշտությունը և դրա համար բավականին ուշագրավ միջոց են առանձնացրել դպրոցական շենքերի տանիքները, որոնք հարթ են և հարմար արևային վահանակներ տեղադրելու համար։
Ի դեպ, նույնպիսի նախագիծ կարող է իրականացնել նաև Հայաստանը, և դժվար թե կարողանա համապատասխան միջոցներ ներգրավել անգամ գրանտաային գումարներ, Հայաստանում գտնվող հարյուրավոր դպրոցների և մանկապարտզների տանիքներին արևային վահանակներ տեղադրելու համար։
Իհարկե մեր առաջարկը ֆանտաստիկայի և ցանկությունների ժանրից է։
Հայաստանում կա ընդամենը մեկ ընկերություն, որն արտադրում է արևային վահանակներ՝ «Սոլարոնը», և միայն մեկ ընկերություն ունենալով հնարավոր չէ հասնել լրջագույն զարգացումների արևային էներգիայի ոլորտում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...