Լատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի
39rus.org—ը գրում է, որ Լատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի։ Mixnews.lv հրատարակությունն է կիսվել լատվիացիների համար այդ ուրախալի լուրով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռիգայի մերձակայքում սկսվել է 4,8 հեկտար արևային պանելների պարկի շինարարությունը։ Այգին կգտնվի Կարնիկավա բնակավայրի կենտրոնից 2,8 կմ հեռավորության վրա, այնյ նաև Ադազի կենտրոնից է (որի մոտ գտնվում է ՆԱՏՕ-ի ռազմաբազան) 4,4 կմ հեռավորության վրա։ «Արևային մարտկոցների տեղադրումը սկսվել է մի քանի շաբաթ առաջ, և ակնկալվում է, որ այգին կավարտվի հաջորդ տարվա գարնանը»,- ասել է աղբյուրը։
Նախագիծը մշակողների կարծիքով այգին կլինի Լատվիայի ամենամեծերից մեկը. նախատեսվում է տեղադրել 14000 արևային պանել, որոնք տարեկան կարտադրեն գրեթե 3350 ՄՎտժ էներգիա։
Էլեկտրաէներգիայի սպառումը Ադազի միջնակարգ դպրոցում 2021 թվականին կազմել է 758,95 ՄՎտժ, ուստի արևային պարկի ծրագրված հզորությունը կբավարարի այդ տիպի չորս շենքերի մատակարարելու համար: Գաուջաս փողոցի 33 հասցեում գտնվող քաղաքապետարանի շենքը, որտեղ տեղակայված են քաղաքային խորհուրդը, մշակութային կենտրոնը և արվեստի դպրոցը, տարեկան սպառում է 500 ՄՎտ/ժ-ից էլ պակաս էլեկտրաէներգիա։
Ադազի շրջանի զարգացման 2021-2027 թվականների ծրագիրը նախատեսում է արտանետումների 15%-ով կրճատում և վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության խթանում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...