Եվրոպան էներգիան ստանալու է ճանապարհների ծածկույթից
Գերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները ընդհանուր 800 հազար կմ ճանապարհներ ունեն։ Այդ ենթակառուցվածքները ցանկանում են օգտագործել վերականգնվող էներգիայի գերերացման համար։ Այժմ փորձարկումները սկսվել են Նիդեռլանդներում։ Էնթովենի համալսարանը նոր նախագիճ է սկսել «Ռոլինգ սոլար» անվանումով և ցանկանում են հատուկ ճանապարհային ծածկույթ կիրառել երկար ճանապարհների վրա, որոնք թույլ կտան ոչ միայն անվտանգ դարձնել այդ ճանապարհները, այլ նաև դրանք կվերածեն արևային էներգիայի, այսինքն նույնիսկ 1 սմ տարածքը ցանկանում են օգտագործել էներգիայի արտադրության համար։
Ճանապարհների ծածկույթը արևային հատուկ վահանակների վերածելու ծրագիրը բավական երկար է իրականացվում Եվրոպայում, սակայն ուկրաինական պատերազմի վերսկսելու և եվրոպական էներգետիկ խնդիրներին զուգահեռ այդ ծրագրին նոր թափ է հաղորդվել։
Նախագծի ղեկավար Ստեյն Վերկելենը հայտարարել է, թե սա չափազանց օգտակար որոշում է էներգետիկ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը 6 միլիոն եվրո է, որից 2 միլիոն 8 հարյուր հազարը տրամադրվել է Եվրամիության տարածքային զարգացման հիմնադրամից։ Սկզբնական փուլում առնվազն մտադիր են մինչև 2025 թվականը 15 կմ ճանապարհ վերածել էներգիայի աղբյուրի, իսկ արդեն հաջողության դեպքում Եվրամիությունը մտադիր է մի քանի միլիարդ դոլար հատկացնել նախ Հյուսիսային Եվրոպայի ճանապարմների, ապա և Եվրամիության մնացած երկրների ճանապարների ծածկույթի փոխման համար։
Սա հնարավորություն կտա օգտագործել գրեթե ամբողջ տարածքը Եվրամիության, իսկ արտադրվող էներգիան թույլ կտա նույնիսկ արտահանել։
Մեր երկրի համար նման նախագիծն իհարկե շռայլություն և երազանք է թվում։ Հայաստանում, որտեղ կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», նույնիսկ անիմաստ է առաջիկա տասնամյակներում խոսել նման նախագծի իրականացման մասին։ Այդուհանդերձ Եվրոպայում հաջողելու դեպքում հնարավոր կլինի այդ նախագիծը նաև բերել Հայաստան։
Սերինե Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...