Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակովՀայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են. ՊապյանՀենց որ մենք բшխվենք ազգային անվտանգnւթյան uպառնալիքի, մենք պшտերազմ կսկսենք Հնդկաստանի հետ. Պակիստանի պաշտպանության նախարարՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԱՄՆ-ն ունի բազմաթիվ տարբերակներ, եթե չհաջողվի խաղաղության հասնել Իրանի հետ. Վենս«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալՄեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասինԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԵրևանում «Tesla» է այրվելԿատարի արդյունաբերական քաղաքներից մեկում պայթյnւն Է տեղի ունեցել. կան տnւժածներ և անhետ կnրածներԱդրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվելՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել (տեսանյութ)
Մամուլի տեսություն

«Փաստ». Ի՞նչ սցենարներով է հնարավոր հասնել իշխանափոխության

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, վերջին շրջանում հազվադեպ եք հանդես գալիս որպես քաղաքական գործիչ և «Միասնություն» շարժման առաջնորդ և ավելի շատ դիրքավորվում եք որպես կրթությանը, սպորտին, արվեստին, գիտությանը սատարող անհատ։ Ինչի՞ հետ է դա կապված։

-Վերջին 14-15 տարվա ընթացքում ես ակտիվորեն աջակցում եմ կրթությանը, գիտությանը, սպորտին, արվեստին և երիտասարդությանը։ Դեռևս 2009 թվականին, լինելով Երևան քաղաքի ավագանիում՝ որպես խմբակցության ղեկավար, ընտրվեցի այս ոլորտների մշտական հանձնաժողովի նախագահ և այդ ժամանակվանից ի վեր չեմ դադարել օգնել տաղանդավոր մարդկանց՝ իրենց ոլորտներում հաջողություններ գրանցելու հարցում։ Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ իմ պասիվությանը, ապա դա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով այն քաղաքական կոլապսը, որը տիրում է Հայաստանում վերջին մի քանի տարիներին։ Հնարավոր չէ զբաղվել մի բանով, որը գործնականում գոյություն չունի։ Գրեթե բոլոր քաղաքական գործընթացները իմիտացիոն բնույթ են կրում, որտեղ քաղաքական գործիչների մեծ մասը զբաղված է անհաջող փորձերով՝ ժողովրդին ու իրենց աշխարհաքաղաքական տերերին ապացուցելու իրենց «սկզբունքայնությունն ու կենսունակությունը»։

- Ուզում եք ասել, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը անտարբե՞ր է ժողովրդի հանդեպ և խաբո՞ւմ է իր գործընկերներին։

-Ցանկացած միջնակարգ կրթություն ունեցող անձ, վերլուծելով Արցախում և Հայաստանում տիրող բացասական իրավիճակը, անվտանգության համակարգն ու ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, Ձեր հարցին դրական կպատասխանի։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գործընկերների հետ հարաբերություններին, ապա այստեղ նույնպես հիմնականում փակուղի կա՝ տեղեկատվության հանդեպ անվստահությունը, ներքաղաքական իրավիճակի վատ ընկալումը և, ամենակարևորը, ռազմավարական փոխգործակցության իրական տեսլականի բացակայությունն ու մեր պետությունների գործընկեր հարթակների զարգացումը տանում են փոխադարձ իմիտացիոն գործընթացների և միմյանց մեծ ապագայի և ընդհանուր թշնամու (ներքին կամ արտաքին) նկատմամբ հաղթանակի մասին առասպելներով «կերակրելուն»։ Ո՞վ է դրա մեղավորը։ Բոլոր կողմերը։ Բայց հիմա ժամանակը չէ պարզելու, թե ո՞վ, ե՞րբ և որտե՞ղ է խաբել: Հիմա ժամանակն է՝ փոխելու մոտեցումները և լուծելու խնդիրները՝ ամբողջ էներգիան մղելով կառուցողական ուղղությամբ: Աշխարհն արագ փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք աշխարհի նոր՝ 21-րդ դարի մարտահրավերներին։

-Ի՞նչ կասեք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին։

- Իրավիճակը այնքան էլ պարզունակ չէ, և դրա լուծման մեխանիզմները բազմաշերտ են։ Աշխարհաքաղաքական շահերի ճիշտ դասավորմամբ շուտով կբացվի Բերձորի ճանապարհը, թեև ես կարծում եմ, որ դա այն փորձություններից միայն մեկն է, որ պետք է հաղթահարեն արցախցի մեր եղբայրներն ու քույրերը, և այդ համատեքստում կարևոր է, որ նրանք ամեն վայրկյան Հայաստանից զգան մեր աջակցությունը։ Ինչ վերաբերում է Ռուբենին, ես չեմ սիրում գնահատականներ տալ քաղաքական գործիչներին, քանի որ շատերը դա չափազանց անձնավորված են ընդունում և սրտի խորքում վիրավորվում են։ Մի բան կասեմ՝ պետական բարձր պաշտոններ պետք է զբաղեցնեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են անձնազոհության, պատրաստ են ավելի շատ սիրել իրենց ժողովրդին, քան ընտանիքը, նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես խոսել արտաքին աշխարհի հետ և հստակ պատկերացում ունեն իրենց պետության շահերի մասին ու աշխարհաքաղաքական տեղաշարժերի, ֆորսմաժորների ժամանակ կարող են գտնել լավագույն լուծումները իրենց երկրի և համերկրացիների բարգավաճման համար: Ռուբենն այժմ, չնայած առաջին գլոբալ ձախողմանը, այլևս չլինելով կառավարությունում, բայց արդեն ավելի լավ հասկանալով պետական կառավարման համակարգը, հնարավորություն ունի ապացուցելու իր հայրենասիրությունը և փորձելու հաջողակ «խաղացող» դառնալ նախ՝ Արցախում, իսկ հետո՝ միգուցե Հայաստանում։

-Դուք խոսում եք քաղաքական կոլապսի մասին, ի հավելումն որի՝ ժողովուրդն իրեն պասիվ է պահում և քիչ է արձագանքում երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Սա կարո՞ղ է նշանակել, որ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին կլինի ևս 5-10 տարի։

-Հետաքրքիր հարց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կառավարել են 20 տարի և, ժողովրդի ընկալմամբ, նույն շղթայի օղակներն են, ուրեմն ինչո՞ւ Նիկոլի թիմը այդքան երկար չպիտի մնա իշխանության ղեկին։ Բայց իրականությունը միշտ չէ այնպիսին, ինչպիսին պատկերացնում են ժողովուրդը կամ վերլուծաբանները։ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը թե՛ ներքին դաշտում, թե՛ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում կտրուկ տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի կուրսից, թեև շատ օլիգարխներ և պաշտոնյաներ այս ընթացքում կարողացան պահպանել իրենց պաշտոնները։ Այդ ողջ 20-ամյակը ուղեկցվել է ակտիվ ակցիաներով, հանրահավաքներով և ոչ բռնի դիմադրության ցույցերով, որտեղ հաճախակի են եղել հաջողության պատմություններ, որոնցում քաղաքական վերնախավը «թույլ է տվել» ժողովրդին ու երիտասարդությանը «լիցքաթափվել»։ Կարելի է հիշել գիտության առաջընթացի համար 2003 թվականի շարժումը, որտեղ ուսանողները ընդդիմանում էին ասպիրանտուրայից զորակոչվելու մասին օրենքին, և որտեղ ձևավորվեց այն ժամանակվա գաղափարական տղաների ողնաշարը, որոնց միացավ Փաշինյանը 10 տարի անց, և որոնք փոքր կազմով այսօրվա իշխանական վերնախավի առաջնորդներն են։ Կամ կարող ենք նշել 2015-ի հունիսին անցկացված «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որտեղ ողջ երիտասարդությունը դուրս եկավ ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության նախաձեռնած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ և հասավ հաջողության։ Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները շարժումն անվանեցին «էլեկտրամայդան»՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Նման զուգահեռներ մեր երկրների միջև արևմտյան ազդեցության ոլորտում և նմանատիպ PR տեխնոլոգիաների մեջ, ի դեպ, մինչ օրս կարելի է մեկից ավելի անգամ անցկացնել, և կարևոր է, որ դա ուղղակի հակասության չբերի մեր երկրի ու մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի միջև, որի հետ հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը չենք ապրում։

-Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ եք կարծում, Արևմուտքը Հայաստանին Ռուսաստանի հետ կոնֆլիկտի՞ է մղում։

-Դա վաղուց հայտնի է։ Եվ առաջին ակնհայտ քայլը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունն ու նրա դեմ քրեական գործի հարուցումն էր, ինչը առաջին հարվածն էր հայ-ռուսական գործընկերությանը, որին հաջորդեցին նմանատիպ մի քանի իրադարձություններ, ինչը հանգեցրեց երկու երկրների հարաբերությունների էլ ավելի մեծ անկմանը։ Բոլոր ոլորտներում փոխգործակցության հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, սակայն կարևոր է նաև նշել ռուսական որոշ շրջանակների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Երբեմն զարմանալի է, թե ինչպես կարելի է այդքան միամիտ պատկերացում ունենալ ռազմավարական գործընկերոջ ներքաղաքական իրավիճակի մասին և վստահորեն հուսալ, որ կա՛մ Փաշինյանը մի օր կարթնանա ու կդառնա Ռուսաստանի Դաշնության համար ամենահարմար ղեկավարը, կա՛մ կհայտնվի ռուսամետ «սպիտակ ձիով հեծյալը» և ակնթարթորեն կհեռացնի նրան ՀՀ վարչապետի պաշտոնից։ Ի դեպ, նման քաղաքական գործիչներ նույնպես շատ են Հայաստանում, ովքեր հավատում են հեքիաթներին և իրենք նույնպես տարածում են դրանք՝ նույնացնելով իրենց վերը նշված «հեծյալի» հետ:Այսպիսով, ինստիտուցիոնալ հարթակներ և կառույցներ ստեղծելու փոխարեն մտավոր և ուժային կենտրոնների ու կուսակցությունների մեծ մասը փորձում է լուծել իրավիճակային խնդիրները՝ խարխլելով իշխանությունը և ձեռնամուխ չլինելով առավել ռազմավարական խնդիրների լուծմանը։

-Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը դեռ երկա՞ր կկարողանա պահել իր իշխանությունը։

-Կարծում եմ, որ կա երկու սցենար, որոնք կարող են խանգարել նրան երկար մնալ իշխանության ղեկին։ Առաջին սցենարը նոր ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական հարթակի ձևավորումն է, որը կհամախմբի նոր մտածելակերպով, ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներով օժտված, բավարար խելացի և անսասան ոգի ունեցող մարդկանց՝ ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը։ Այս պահին սա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ամենապահանջված օրակարգն է և մեր ժողովրդի գլխավոր ուղերձներից մեկը։ Սա չի նշանակում, որ այն առողջ, անաչառ ուժերը, որոնք փոքրամասնություն են կազմում, բայց դեռ փորձում են պայքարել մեր պետության համար, չեն կարողանա միանալ նոր հարթակին։ Երկրորդ սցենարը հեղափոխությունն է՝ այս անգամ կոշտ և անկանխատեսելի։ Բացի այդ, մենք չգիտենք, թե ինչ ուժեր կկարողանան այդ էներգիան ուղղորդել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն արևմտամետ շարժումներ, քանի որ նրանք ունեն հեղափոխական տեխնոլոգիաների մեծ փորձ և ժամանակին կարողացել են գրեթե «սանձահարել» նմանատիպ իրավիճակ Հայաստանում։ Ես երկրորդ ճանապարհի կողմնակից չեմ և վստահ եմ, որ «Շարպյան» (գունավոր) հեղափոխությունները միայն խարխլում են պետության հիմքերը և տանում տարածքային կորուստների։

-Ուրեմն, որտե՞ղ է լուծումը։

-Արդեն այն նշել եմ և կկրկնեմ՝ լուծումը ազգային հասարակական-քաղաքական նոր պլատֆորմի ձևավորումն է։ Առաջին պլանում պետք է լինեն այն քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք ունեն հստակ պետական մտածողություն, և այդ մտածողությունն ուղղված է մեր պետության անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, նրանք, ովքեր կարող են որոշել «խաղի կանոնները», հուսալի գործընկեր լինել ռազմավարական դաշնակիցների համար և «հասկանալի խաղացող»՝ քաղաքակիրթ աշխարհի համար: Պետք է լինեն այն լիդերները, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում ապացուցեցին, որ հաջողակ են, սկզբունքային և չեն վախենում որոշումներ, այդ թվում՝ «ցավոտ» որոշումներ կայացնելուց։ Սա Հայաստանին այս ծանր վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն է։

Պետության զարգացման և նրա ինստիտուտների համակարգված աշխատանքի համար անհրաժեշտ է ինչպես ուժեղ, հայրենասեր իշխանություն, այնպես էլ զորեղ օբյեկտիվ ընդդիմություն, որը որոշ գործընթացներում կարող է փրկօղակ լինել և՛ իշխող վերնախավի, և՛ երկրի համար։ Այս պահին այդ համակարգը ձախողվել է, և քաղաքական քաոսի մեջ մենք մինչ այժմ միայն կորցնում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի դիրքը։ Ժողովրդի մի հատվածը կարող է շարունակել սաստել Փաշինյանին և նրա իշխանությանը, մյուս մասը՝ ընդդիմությանը, բայց մինչ այժմ ոչ ոք չի կարողացել կառուցել բարգավաճ և ուժեղ երկիր։ Պետք է գտնել ճիշտ բանաձևը, և ես համոզված եմ, որ այն շուտով կգտնվի: Ցանկացած անկումին հաջորդում է վերելքն ու նոր կյանքը, և միայն ժողովուրդը կարող է որոշել, թե երբ կգա քաղաքական այդ դարաշրջանը։

- Դուք Ձեզ տեսնու՞մ եք այդ գործընթացներում, և եթե այո, ապա ի՞նչ դերում։

- Ես բազմիցս ապացուցել եմ, որ իմ ժողովրդի և պետության շահերը բարձր են իմ անձնական շահերից, և ես պատրաստ եմ օր ու գիշեր աշխատել՝ հանուն իմ երկրի բարօրության։ Երբ ժամանակը գա, և ժողովուրդը իսկապես պատրաստ լինի գործնականում սահմանադրական ճանապարհով իրագործելու այդ փոփոխությունները, ոչ միայն ես, այլ նաև մեր շատ ակտիվ համերկրացիներ ձեռնամուխ կլինեն իշխանության և կառավարման նոր համակարգի կառուցման գործընթացին՝ ի շահ մեր ժողովրդի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում