Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և շինարարության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը կգործի ժամը 12:00-20:00-ն:
Բանկի տաղավարում կներկայացվեն և մանրածախ, և բիզնես գործիքները: Կառուցապատողների հետ համատեղ հիփոթեքային վարկավորման ծրագրերը բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել բնակարան գնելու ամենահարմար պայմանները՝ բացառիկ նախագծերի շրջանակներում: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է դրամային հիփոթեքային վարկեր՝ 10,9% տարեկան տոկոսադրույքով և 10% կանխավճարով, որը շուկայի լավագույն առաջարկներից է։
Բանկի մասնագետները մանրակրկիտ ձևով կներկայացնեն նաև շինարարության և անշարժ գույքի ոլորտի ձեռնարկությունների վարկավորման հնարավորություններն ու առավելությունները։ Յունիբանկում բիզնես վարկը տրամադրվում է սկսած 5% տարեկան տոկոսադրույքով եվրոյով՝ մինչև 5 տարի ժամկետով: Վարկի կարևոր առավելությունն է 12-ամսյա արտոնյալ ժամկետի հնարավորությունը, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։ Վարկը տրամադրվում է նաև այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակով:
TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, օդափոխության և ջեռուցման համակարգերի մատակարարներ, մասնագիտացված խանութներ։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ կանցկացվեն թեմատիկ սեմինարներ, մրցանակային խաղարկություններ:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»