Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ
Oleoscope.com-ը գրում է, որ TSE Energy և BFC Alliance ընկերությունները զեկուցել են ագրոէլեկտրակայանի միջավայրում սոյայի առաջին բերքի հուսադրող արդյունքների մասին :
Ագրովոլտաիկան հովանոց է, որը հագեցած է պտտվող արևային մարտկոցներով, որը գտնվում է գյուղատնտեսական հողերից 5 մ բարձրության վրա: Վերջին տարիներին այդ նորարարական մեթոդը ակտիվորեն առաջ է մղվում, թեև շատ ֆերմերներ թերահավատորեն են վերաբերվում դրան: Առաջին ագրոէլեկտրակայանը կառուցվել է Ֆրանսիայի Աման կոմունայում 2022 թվականի հունիսին։ Այն արտադրում է տարեկան 3,2 ԳՎտժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 1350 բնակչի սպառմանը։
TSE Alliance-ի և BFC-ի ագրոնոմիական թիմերը ֆերմերների աջակցությամբ 3 հա ագրովոլտայիկներով պատված տարածքում սոյայի ցանքս են կատարել։ Որպես վերահսկողական տարբերակ ցանվել է ևս 2 հա՝ ագրովոլտայիկների արդյունավետությունն ու համապատասխանությունը ցույց տալու համար:
Փորձարկման ընթացքում օգտագործվել են սոյայի 6 տարբեր տեսակներ: Արդյունքները ստացվել են գերազանց։
«Առաջին արդյունքները շատ հուսադրող են։ Մենք լիակատար վստահություն ունենք հաջորդ բերքի նկատմամբ»,- ասել է BFC Alliance ընկերության տնօրեն Ֆրեդերիկ Իմբերտը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»