Հայաստանում արևային էներգետիկան զարգանում է ակտիվ տեմպերով
Հայաստանում արևային էներգետիկան զարգանում է ակտիվ տեմպերով։ Այդ մասին օրերս հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով ՝ նախորդ տարի այդ օբյեկտների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 400 մեգավատ, ինչը համադրելի է Հայկական ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներին։
Անցյալ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայաններն արտադրել են 170% — ով ավելի էլեկտրաէներգիա, քան՝ 2021 թվականին: Ըստ իշխանությունների, Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությանը համապատասխան, նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի օբյեկտների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները հասցնել 30 տոկոսի: Ներկայումս երկրում շարունակվում է 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը: 2021 թվականի նոյեմբերի 26 — ին, մրցույթի արդյունքներով, ՀՀ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Մասդար ընկերության հետ Թալին քաղաքի տարածքում «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ։
Նույն թվականի հուլիսին Մասդար ընկերությունը հաղթող է ճանաչվել այդ ֆոտովոլտային արդյունաբերական կայանի կառուցման նախագծերի մրցույթում: Մրցութային առաջարկի համաձայն ՝ ընկերությունն առաջարկել է բավականին ցածր սակագին ապագա արևային արտադրության օբյեկտից՝ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց 0,0290 դոլար ՝ առանց ԱԱՀ-ի։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն մինչև 1000 մեգավատ ընդհանուր սահմանված հզորությամբ արևային էլեկտրակայաններ:
Դրա համար հարկավոր է ոչ միայն արտերկրից սարքավորումների ներկրում, այլև ավելի ձեռնտու է տեղում ընդլայնել արևային վահանակների և մարտկոցների արտադրությունը, ինչը շոշափելի ազդեցություն կունենա։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», բայց միայն նրա հնարավորությունները բավարար չեն մեր երկրի բոլոր կարիքները հոգալուն։
Մանե Խաչիկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...