Ավտոմեքենաների մաքսազերծման գներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծման համար։
Մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը։
Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից:
Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ:
Որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված։
Ավտոմեքենաների մաքսազերծման գները ներկայացնում ենք ստորև․
Մինչև 3 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման գներ
որոնց արժեքը չի գերազանցում 8500 եվրոյին համարժեք դրամը 2,5 եվրո 1 խորանարդ սմ-ի համար։
որոնց արժեքը գերազանցում է 8500 եվրոյին համարժեք դրամը, բայց չի գերազանցում 16.700 եվրոյին համարժեք դրամը 3,5 եվրո 1 խորանարդ սմ-ի համար։
որոնց արժեքը գերազանցում է 16.700 եվրոյին համարժեք դրամը, բայց չի գերազանցում 42.300 եվրոյին համարժեք դրամը 5,5 եվրո 1 խորանարդ սմ-ի համար։
որոնց արժեքը գերազանցում է 42.300 եվրոյին համարժեք դրամը, սակայն չի գերազանցում 84.500 եվրոյին համարժեք դրամը 7,5 եվրո 1 խորանարդ սմ-ի համար։
որոնց արժեքը գերազանցում է 84.500 եվրոյին համարժեք դրամը, բայց չի գերազանցում 169.000 եվրոյին համարժեք դրամը 15 եվրո 1 խորանարդ սմ-ի համար։
որոնց արժեքը գերազանցում է 169.000 եվրոյին համարժեք դրամը 20 եվրո 1 խորանարդ սմ-ի համար։
3-ից 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման գներ
շարժիչի ծավալը չի գերազանցում 1000 խմ. սմ 1,5 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 1000 խմ. սմ, բայց չի գերազանցում 1500 խմ. սմ 1,7 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 1500 խմ. սմ, բայց չի գերազանցում 1800 խմ. սմ 2,5 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 1800 խմ. սմ, բայց չի գերազանցում 2300 խմ. սմ 2,7 եվրո հաստատագրված
փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 2300 խմ. սմ, բայց չի գերազանցում 3000 խմ. սմ 3 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 3000 խմ. սմ 3,6 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
5 տարեկանը գերազանցող ավտոմեքենաների մաքսազերծման գներ
շարժիչի ծավալը չի գերազանցում 1000 խմ. սմ 3 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 1000 խմ. սմ, բայց չի գերազանցում 1500 խմ. սմ 3․2 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 1500 խմ. սմ, բայց չի գերազանցում 1800 խմ. սմ 3․5 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 1800 խմ. սմ, բայց չի գերազանցում 2300 խմ. սմ 4․8 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 2300 խմ. սմ, բայց չի գերազանցում 3000 խմ. սմ 5 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
շարժիչի ծավալը գերազանցում է 3000 խմ. սմ 5․7 եվրո հաստատագրված փոխարժեքով 1 խորանարդ սմ-ի համար։
Ավտոմեքենաների մաքսային վճարման հաշվիչը՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...