Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է։ «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ
Քաղաքականություն

«Դա այդպես չէ»․ Ռուբեն Վարդանյանը՝ Ադրբեջանի կողմից բանակցությունների սկզբի համար իր՝ Արցախից դուրս գալու պահանջը դնելու մասին

«Առաջին հերթին պետք է ամեն ինչ անել, որ ռուս խաղաղապահները կատարեն նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը»,- «Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է» խորագրով առցանց հանդիպման ժամանակ հայտարարեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ռուս խաղաղապահների գործունեության ժամկետը երկարացվի երկու տարի հետո։ Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ ռուս խաղաղապահների թիվը բավականին փոքր է։ Բայց մյուս կողմից էլ նկատեց, որ պետք է ռուս խաղաղապահները զգան պետության և հասարակության կողմից հստակ դիրքորոշում։

Նա նշեց․ «Կարևոր է, որ պետությունը և ժողովուրդն իրար հետ միասին լինեն։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ ռուս խաղաղապահները մնան։ Հակառուսական տրամադրությունները, որոնք փորձում են բերվել ՀՀ-ից Ռուսաստան, միայն հօգուտ Ադրբեջանի են։ Այդ տրամադրությունները տարածողներին պետք է հարցնել՝ իսկ ո՞վ է ուրիշ, որ պաշտպանական հարցերն իր վրա է վերցնում։ Ուղղակի այդպիսով օգնում ենք Ադրբեջանին, որ ամեն ձևով անում է ամեն ինչ, որ ռուսներն այստեղից դուրս գան, նրանց անունը ընկնի։ Դա ավելի հեշտացնում է, որ երկու տարի հետո այդ պայմանագիրը չերկարացվի։ Մենք չպետք է օգնենք Ադրբեջանին»։

Հարցին՝ այդպե՞ս է, որ ՀՀ-Ադրբեջան բանակցություններում Ադրբեջանի իշխանությունները  երկխոսության սկզբի համար կարևոր պայման են դրել, որ Դուք դուրս գաք Արցախից, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Դա այդպես չէ, բայց Ադրբեջանն ագրեսիվ ճնշում է գործադրում և ամեն ինչ անում, որ Արցախի ներսում կոնսոլիդացիա տեղի չունենա»։ Ռուբեն Վարդանյանը խնդիր է տեսնում նրանում, որ ՀՀ կառավարությունը չի օգտագործում առավելությունը՝ գիտելիք, փորձ․ «Հայկական աշխարհի օգտագործման մակարդակն ամեն սահման անցել է։ Ցանկությունը վարել ինքնություն բանակցություններ ոչ արհեստավարժ մարդկանց կողմից, ցանկացած սահմանից դուրս է։ Նորմալ է, որ մարդիկ, որոնք չգիտեն, չեն վախենում հարցնել, բայց անտեսելու, ամեն բան իրենք անելու ցանկությունն առանցքային սխալ է»։

Հարցին՝ պատրա՞ստ եք մնալ Արցախում, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Ես Արցախում եմ և մնալու եմ Արցախում։ Եթե ճանապարհը բացվի, ես կարող եմ օգտագործել իմ կապերը՝ աշխարհով մեկ շփվելու մարդկանց հետ այս հարցը կարևորելու և այլ մակարդակի բարձրացնելու համար»։

Աղբյուր