ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով։
Նոր պրոդուկտից կարող են օգտվել փոքր բիզնեսի ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի, արտադրության և ծառայությունների ոլորտներում: Հիմնական պահանջը դրական վարկային պատմությունն է և գործող վարկի առկայությունն այլ բանկում: Միջոցները կարելի է ուղղել ընթացիկ գործունեություն վարելուն, պարտավորությունները մարելուն և այլ բիզնես նպատակների լուծմանը: Վարկը տրամադրվում է 48 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում։
«Փոքր բիզնեսը բանկի աշխատանքի ստրատեգիկ ուղղություններից է, և մեզ համար կարևոր է՝ մնալ վստահելի ֆինանսական գործընկեր այս սեգմենտի հաճախորդների համար: Այդ պատճառով մենք որոշում կայացրեցինք վերջիններիս համար ավելի պարզ ձևակերպմամբ պրոդուկտ մեկնարկել՝ առանց գրավի և լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ Կարևոր առավելություն կլինի ձևակերպման արագությունը. որոշումը կայացվում է ընդամենը 2 ժամում։ Ծրագրի սկզբնական փուլում նախատեսում ենք վերջինիս շրջանակներում ապահովել մոտ 1 մլրդ դրամի վարկային պորտֆել»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը։
Վարկի պայմանների մասին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարող եք Բանկի կայքում, կամ հանրապետության տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...